Գնա սուրճ խմի. հենց դու գնա խմի. խորհրդարանում կրքերը կրկին թեժ են

Գնա սուրճ խմի. հենց դու գնա խմի. խորհրդարանում կրքերը կրկին թեժ են

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, Analitik.am: Ես Ձեզ կոչ եմ անում մի քիչ կոռեկտ արտահայտվել: Եթե կարոտում եք նախկին խորհրդարանին, կարող եք գնալ նախկին խորհրդարանի Ձեր գործընկերների հետ սուրճ խմել: Ազգային ժողովում, դիմելով Էդմոն Մարուքյանին, հայտարարեց Իմ քայլի պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:

Ավելի վաղ Իմ քայլը տապալել էր քննիչ հանձնաժողով ստեղծելու ԼՀԿ-ի նախաձեռնությունը, ինչը Մարուքյանը խայտառակություն էր անվանել՝ նշելով, որ նույնիսկ նախկին խորհրդարնաում նման բան չի եղել:

«Հաշտվեք մտքի հետը, որ նոր խորհրդարանում եք: Ինչ վերաբերում է նրան, թե սա խայտառակություն է, ապա եթե քննիչ հանձնաժողով եք ուզում, գնացեք Դավիթ Խաժակյանի հետ խոսեք, թող այնտեղ լինի»,-ասաց Ռուբինյանը:

Սուրճ խմելու մասին Ռուբինյանի ասածը դուր չեկավ Մարուքյանին, ով լքեց իր տեղը, մոտեցավ Ռուբինյանին ու «խորհուրդներ տվեց»:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Մարուքյանի արածը կոռեկտ չէ. «Պարոն Մարուքյան, Ձեզ նախազգուշացում է հայտարարվում»:

Տեսանյութը՝ Tert.am-ի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում