Կիևը հրաժարվեց ԵԽԽՎ-ում «ընկերանալ» Մոսկվայի հետ

Կիևը հրաժարվեց ԵԽԽՎ-ում «ընկերանալ» Մոսկվայի հետ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Կիևը չի պլանավորում համագործակցել Մոսկվայի հետ ԵԽԽՎ շրջանակներում։ Այս մասին, ինչպես գրում է Ria-ն, ասել է ԵԽԽՎ-ում ուկրաինական պատվիրակության ղեկավար Էլիզավետա Յասկոն:

«Ռուսաստանի հետ պետք է զրուցել միայն միջազգային իրավունքի շրջանակներում: Եթե դեբատներում Ռուսաստանը խոսում է ոչ ճիշտ և կեղծ պատմությունների մասին, իհարկե, մենք պետք է պատասխանենք»,-ասել է Յասկոն։

Յասկոյի խոսքով՝ ԵԽԽՎ Ռուսաստանի վերադարձից հետո Կիևը շարունակելու է պնդել, որ Մոսկվան «գրավել» է Ղրիմը 2014 թվականին: Բացի այդ, Ուկրաինայի ներկայացուցիչները մտադիր են ակտիվ համագործակցել ֆրանսիացի և գերմանացի գործընկերների հետ:

Նշենք, որ սեպտեմբերին Ուկրաինան պաշտոնապես հրաժարվեց մասնակցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին՝ Ռուսաստանի Վեհաժողով վերադառնալու պատճառով: Բայց անցյալ շաբաթ Ռադան բանաձև ընդունեց ուկրաինական պատվիրակության աշխատանքը վերսկսելու վերաբերյալ: Կիևում որոշումը բացատրում են նրանով, Ուկրաինան «հավատարմորեն պահպանում է Եվրախորհրդի առջև ստանձնած պարտավորությունները»:

Հիշեցնենք, որ 2014թ․-ի ապրիլին Ռուսաստանի պատվիրակությունը զրկվեց ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների և Ղրիմի «անեքսիայի» պատճառով, այնուհետև պատժամիջոցներն էլ ավելի խստացան: Ի պատասխան՝ Մոսկվան դադարեցրեց մասնակցությունը նիստներին, իսկ ավելի ուշ սառեցրեց ԵԽ բյուջեի վճարումները: Նախորդ տարի արդեն Ռուսաստանի իրավունքները վերականգնվեցին ու երկիրը սկսեց վճարումներ կատարել ԵԽ բյուջե։

Հետևեք մեզ նաև Telegram-ում