Իշխանությունը պետք է ամեն կերպ ցույց տա, որ «ոստիկանը մերն ա».Արա Վարդանյան

Իշխանությունը պետք է ամեն կերպ ցույց տա, որ «ոստիկանը մերն ա».Արա Վարդանյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, Facebook: Այ հենց սա է նոր Հայաստանը.. Դատավորին հարց տալու համար մարդ են ձերբակալում, լայք դնելու համար գործից են հանում, դեմ առտահայտվելու համար թաթիկներն են ուզում կտրել, իսկ կոնկրետ սպառնալիքի համար, այն էլ ոստիկանի կողմից հնչեցված՝ ընդամենը ենթարկվում է կարգապահական պատասխանատվության։

Բայց այս փաստը պետք է այլ տեսանկյունից դիտարկել։ Իրականում իշխանությունը ցույց է տալի, որ եթե դու խաղում ես իրենց կողմից, ապա քեզ որևէ վտանգ չի սպառնում։ Շուտով նույն ոստիկանության աշխատակիցներին հրահանգելեւ են մարդ ծեծել, հանրահավաքներ ցրել և ակնհայտ է, որ իշխանությունը պետք է ամեն կերպ ցույց տա, որ «ոստիկանը մերն ա»։ Էլի ձերն է տղերք, բայց դա էլ ձեզ չի փրկի, քանզի նույն այդ ոստիկանությունում նման մարդիկ շատ քիչ են, իսկ մնացածն էլ արդեն հասցրել են ձեզանից զզվել։

#վենդետալինելուէ

Արա ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում