Յուրի Չայկան ազատվեց ՌԴ Գլխավոր դատախազի պաշտոնից

Յուրի Չայկան ազատվեց ՌԴ Գլխավոր դատախազի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, Analitik.amՌԴ Դաշնային խորհուրդն այսօրվա լիագումար նիստի ժամանակ պաշտոնից ազատեց ՌԴ Գլխավոր դատախազ Յուրի Չայկային: Այս մաիսն հայտնում է ՏԱՍՍ-ը:

Սենատորները շնորհակալություն են հայտնել Չայկային կառուցողական և արդյունավետ համագործակցության, ինչպես նաև երկրոմ օրենքի գերակայության ամրապնդման գործում ներդրումի համար:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2006 թվականից ՌԴ Գլխավոր դատախազ Յուրի Չայկային առաջարկել են զբաղեցնել Հյուսիս-Կովկասյան դաշնային շրջանում ՌԴ նախագահի ներկայացուցչի պաշտոնը:

Գլխավոր դատախազի պաշտոնի համար առաջադրվել է ՌԴ ՔԿ ղեկավարի տեղակալ Իգոր Կրասնովի թեկնածությունը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում