Նորակոչիկները երդվել են անմնացորդ ու անձնվեր ծառայել հայրենիքին

Նորակոչիկները երդվել են անմնացորդ ու անձնվեր ծառայել հայրենիքին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Հունվարի 21-ին տեղի է ունեցել 3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի նորակոչիկների երդման արարողությունը, որին մասնակցել են զինծառայողների ծնողներն ու հարազատները, զորամասի հրամանատարական կազմը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ ու հոգևորականներ։

Նորակոչիկները երդվել են անմնացորդ ու անձնվեր ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները, պահպանել ռազմական գաղտնիքը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում