Հունաստանի նախագահն առաջին անգամ կին է

Հունաստանի նախագահն առաջին անգամ կին է

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Հունաստանի նախագահ է ընտրվել երկրի բարձրագույն վարչական դատարանի նախագահ Կատերինա Սակելարոպուլուն: Այսպիսով, առաջին անգամ Հունաստանն ունի կին նախագահը: Ռիա նովոստիի հաղորդմամբ, քվեարկությունը կայացել է խորհրդարանում այսօր առավոտյան:

Երկրի սահմանադրության համաձայն, նախագահն ընտրվում է պաշտոնավարման հնգամյա ժամկետով, թեկնածությունն առաջադրում է վարչապետը: Գործող նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի լիազորությունների ժամկետը լրանում է մարտի 13-ին:

Հունաստանի նախագահի լիազորությունները սահմանափակ են և հիմնականում ներկայացուցչական բնույթ են կրում: Հիմնական իշխանությունը պատկանում է վարչապետին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում