Վարչապետը` առողջապահական ապահովագրության նոր հարկատեսակի մասին (տեսանյութ)

Վարչապետը` առողջապահական ապահովագրության նոր հարկատեսակի մասին (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանն այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով անդրադառնալ համապարփակ բժշկական հայեցակարգին, որով նախատեսվում է առողջապահական հարկատեսակի ներդրումը` վեց տոկոսի չափով:

Նա վարչապետից հետաքրքրվեց, թե արդյունավետ է համարում հայեցակարգով առաջարկված մոդելը, երբ չբավարարող ֆինանսավորման ամբողջ բեռը դրվելու է աշխատող մարդկանց վրա և արդյո՞ք այդ բեռը տանելի է համարում: Նա նաև հարցրեց, թե ինչո՞ւ հարկային օրենսգրքի շրջանակներում այդ հարցը չի վերանայվել:

Խաչատրյանը խնդրեց վարչապետից այդ հարկատեսակի վերաբերյալ հայտնել իր անձնական վերաբերմունքը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կառաարությունում այդ առումով միասնական տեսակետ չկա: «Մենք ձևակարեպել ենք մեր խնդիրը և դա հետևյալն է, որ ՀՀ ոչ մի քաղաքացի չպետք է, այսպես ասած, հիվանդանոցի դռներին մնա, և մենք պետք է լուծենք խնդիր, որ բոլոր քաղաքացիներն ունենան պատշաճ առողջապահություն: Կառավարությունում բանավեճի մթնոլորտը միշտ առկա է և դա լավ է, և ես ինքս ձևավորված տեսակետ այդ կապակցությամբ չունեմ»,- ասաց նա:

Նա նկատեց, որ եկամտահարկի փոփոխություն է տեղի ունեցել և այն շարունակվելու է, առնվազն դառնալու է 20 տոկոս միասնական: «2020 թվականի հունվարի մեկից եկամտահարկի փոփոխությամբ և գումարած նրան, որ նվազագույն աշխատավարձն ավելացել է, հունվարի 1-ից ՀՀ քաղաքացիներն առանց աշխատավարձի դրույքաչափերի փոփոխությամբ ամեն ամիս 2,5 միլիարդից 4 միլիարդ դրամ հավելյալ տնօրինվող գումարներ են ունենալու: Ես կարծում եմ, որ քաղաքացիները շատ էական ֆինանսական աջակցություն են ստացել վերջին մեկուկես տարվա ընթացքում»,– ասաց նա:

Արկադի Խաչատրյանը նկատեց, որ հարկային օրենսգրքի փոփոխությունների արդյունքում մինչև 150 հազար դրամ ստացողների համար էական փոփոխություն չկա և նրանց համար զգալի և դժվար տանելի ազդակ կլինի այդ վեց տոկոսը: Վարչապետը կրկին շեշտեց, որ ոչ մի մ

Հետևեք մեզ նաև Telegram-ում