Ջեքի Չանը մոդել է դարձել

Ջեքի Չանը մոդել է դարձել

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Հոնկոնգյան և ամերիկյան դերասան, կասկադյոր Չեքի Չանը դուրս է եկել պոդիում որպես մոդել: news.ru-ն, հղում անելով Hypebeast-ին, գրում է, որ Չանը ներկա է եղել Փարիզում տղամարդկանց նորաձևության շաբաթվան և իր աջակցությունը հայտնել չինական Li-Ning բրենդին:

Ապրանքանիշը ստեղծվել է 1990 թվականին չինացի գիմնաստ և օլիմպիական եռակի չեմպիոն Լի Նինի կողմից, որն արտադրում է հագուստ սպորտով զբաղվող և ակտիվ կյանքով ապրող մարդկանց համար:

Նշվում է, որ դերասանը ոչ միայն հանդես է եկել որպես մոդել, նաև մասնակցել է 2020 թ. աշուն-ձմեռ հավաքածուի ստեղծմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում