Կրակոց՝ Արարատում. հրազենային վնասվածքով քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Կրակոց՝ Արարատում. հրազենային վնասվածքով քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, Shamshyan.com: Այսօր կրակոց է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Ըստ կայքի՝ հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը այս պահին ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություններ տալու:

Մինչ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար, Արարատի մարզի ոստիկանները պարզել են, որ նրան հիվանդանոց են տեղափոխել Արտաշատ քաղաքի Գրիգոր Զոհրապ և Աճառյան փողոցների խաչմերուկից: Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության Արարատի մարզային վարչության և ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության ծառայողները:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում