«Հրապարակ». Կրիմինոգեն վիճակը, 18-ի համեմատ, 2019-ին խիստ բարդացել է

«Հրապարակ». Կրիմինոգեն վիճակը, 18-ի համեմատ, 2019-ին խիստ բարդացել է

«Մենք ոստիկանությունից վիճակագրական տվյալներ էինք խնդրել՝ 2018 և 2019 թվականների հետ կապված՝ համեմատական ցուցանիշներ, թե ինչքան սպանության, ավազակության, գողությունների դեպքեր են արձանագրվել 2018 և 2019 թվականներին։

Այդ տվյալները խոսում են այն մասին, որ կրիմինոգեն վիճակը, 18-ի համեմատ, 2019-ին խիստ բարդացել է, չնայած 2018 թվականը հեղափոխության տարին էր, և թվում է՝ դեպքերը պետք է շատ լինեին։

Ըստ ոստիկանության տվյալների՝ 2018-ին գրանցվել է սպանության 35 դեպք, 2019-ին՝ 12-ով ավելի՝ 47 դեպք։ Ավազակությունը ևս աճել է․ 2018-ին՝ 47 դեպք, իսկ 2019-ին՝ 62։

Աճ կա նաև գողության դեպքերի պարագայում․ 2018 թվականին արձանագրվել է 8 հազար 851, 2019-ին՝ 10 հազար 732 դեպք։ 2019-ին 18-ի համեմատ աճել է նաև ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը՝ 4 հազար 111 և 4 հազար 799։ Միայն մահվան ելքով պատահարները չեն աճել․ 2018-ին՝ 343 դեպք, 19-ին՝ 341»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում