Հույները պահանջում են ազատել իրենց կղզիները միգրանտներից

Հույները պահանջում են ազատել իրենց կղզիները միգրանտներից

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Նախօրեին հունական Լեսբոս, Քիոս և Սամոս հունական կղզիների բնակիչները գործադուլներ և բողոքի ցույցեր էին անցկացնում՝ ընդդեմ տեղական համայնքների և առհասարակ Հյուսիսային Էգեյան կղզիների վրա միգրացիոն ճգնաժամի բացասական ազդեցության։ Այս կղզիներում գտնվում են փախստականների առավել խիտ բնակեցված ճամբարները: Այս մասին գրում է euronews-ը։

Ցուցարարները պահանջում էին «վերականգնել իրենց նախկին կյանքը և ազատել կղզիները, որոնք վերածվել են մարդկանց կալանավորման կենտրոնների»:

«Նույնիսկ կենդանիները չեն կարող նորմալ ապրել այս ճամբարներում, բայց սա իմ մեղքը չէ, ես չեմ կարող ինձ մեղադրել դրա համար», – ասում է տեղի քահանան:

Լեսբոս կղզու Մորիա անունը կրող ճամբարում այժմ տեղավորվում է ավելի քան 21 հազար մարդ:
Քիոս կղզում այժմ բնակվում են ավելի քան 6000 ապաստան հայցողներ: Տեղական իշխանությունները մտադիր են արագացնել դիմումների մշակումը և միգրանտների տեղափոխումը մայրցամաքային Հունաստան:

Հարցումների համաձայն, հույների մեծ մասը կարծում է, որ գաղթականների թիվը հասել է իր սահմանին, և կառավարությունից պահանջում են նրանց ճանապարհին առավել կոշտ խոչընդոտների մշակում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում