Եթե պետք է, հելնենք, վիճենք, ծեծենք իրար, պրոբլեմ չկա… Սասուն Միքայելյան

Եթե պետք է, հելնենք, վիճենք, ծեծենք իրար, պրոբլեմ չկա… Սասուն Միքայելյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, Analitik.am: Ես մի անգամ խնդրել եմ, մի անգամ էլ եմ խնդրում, որ մնանք կոռեկտության սահմաններում: ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց իմքայլական պատգամավոր Սասուն Միքայելյանը. «Ընդդիմությունը չի նշանակում իշխանությանը քննդատելով, բարձր խոսելով, կամ չգիտեմ իրար վիրավորելով դիվիդենտներ շահել ժողովրդի մեջ»:

«Եկեք իրար հարգենք: Ես խնդրում եմ բոլորին, եկեք խոսենք քննարկվող հարցերի շրջանակներում: Վիճաբանություն… եթե պետք է, հելնենք, վիճենք, ծեծենք իրար, պրոբլեմ չկա: Չի կարելի այս դահլիճում ժողովրդին ցույց տալ «կտո սմելեե, սպասիբո»,-ասաց Միքայելյանը:

Նշենք, որ այսօր ԱԺ նիստը սկսվեց նույն հանձնաժողովի թեմայով քննարկումներով, որը ստեղծվել է իրավունքի ուժով, սակայն որի կազմի հաստատումը տապալվեց Իմ քայլի թեթև ձեռքով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում