Ոստիկանության «սպեցնազը» ևս ժամանեց Էրեբունի պլազա

Ոստիկանության «սպեցնազը» ևս ժամանեց Էրեբունի պլազա

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, Hraparak.am: Էրեբունի Պլազայում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ինչպես տեղեկացրել ենք, քիչ առաջ կրակոցներ են հնչել տարածքում, այս պահին մեծ թվով ոստիկաններ են հավաքվել այստեղ: Քիչ առաջ նաև ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի ծառայողները եկան` դիմակավորված, զինված և վահաններով: Ոստիկանությունից դեռ ոչինչ չեն ասում, միայն խնդրեցին հեռու մնալ տարածքից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում