Արա Վարդանյանը կմնա ազատության մեջ
23/01/2020 15:48
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, Hraparak.am: «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը կշարունակի մնալ ազատության մեջ։ Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեց նրա պաշտպաններից Երվանդ Վարոսյանը։
Նշենք, որ Վերաքննիչ դատարանն այսօր քննում էր դատախազության կողմից Վարդանյանի խափանման միջոցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի կողմից կայացրած որոշման բողոքը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին «Համահայկական հիմնադրամի» նախկին տնօրեն Արա Վարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանք է առաջադրվել՝ յուրացման համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում