«Էրեբունի պլազայում» զինված անձի հետ բանակցությունները վարում է անձամբ ոստիկանապետի ԺՊ-ն. մանրամասներ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, Analitik.am: Ինչպես արդեն հայտնել ենք, քիչ առաջ կրակոցներ են հնչել «Էրեբունի պլազայի» շենքում: Նախնական տեղեկություններով, կրակողը մի հոգի է: Հայտնվում է նաև պատանդի մասին, սակայն ինֆորմացիան պաշտոնապես հաստատված չէ:
Քիչ առաջ Աշոտ Ահարոնյանը հայտնեց, որ այս պահին զինված անձի հետ բանակցությունները վարում է անձամբ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը. «Այս պահին իրավիճակը կայուն ու վերահսկելի է»:
Նախնական տվյալներով, տուժածներ ու պատանդառվածներ չկան:
Թե որն է պահանջները, Ահարոնյանն ասաց, որ հանգամանքները պետք է ճշտվեն, լրացուցիչ կհայտնվի:
Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հետ կապ ունի արդյո՞ք տեղի ունեցածը, Ահարոնյանն ասաց, որ հանգամանքները պարզելուց հետո հայտնի կլինի:
Նախնական տեղեկություններով, կրակ բացողը մեկ անձ է, ում հետ Սարգսյանն այս պահին բանակցություններ է վարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում