Կրակոցներ՝ «Էրեբունի պլազայի» շենքում. Դեպքի վայրում է նաև ԱԱԾ տնօրենի ԺՊ-ն
23/01/2020 16:02
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, Analitik.am: Ինչպես արդեն հայտնել ենք, քիչ առաջ կրակոցներ են հնչել «Էրեբունի պլազայի» շենքում: Նախնական տեղեկություններով, կրակողը մի հոգի է: Կրկին նախանական տեղեկություններով, պատանդներ ու տուժածներ չկան:
Նշենք, որ այս պահին դեպքի վայրում է ինչպես ոստիկանության պետի պաշտոնակատարն, այնպես էլ ԱԱԾ տնօրենի ԺՊ-ն:
Նախնական տեղեկություններով, զինված անձը բանակցությունների արդյունքում զենքը հանձնել է իրավապահներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում