Աշխատող ուսանողների ուսման վարձը պետությունը կփոխանցի. օրենքի նախագիծ

Աշխատող ուսանողների ուսման վարձը պետությունը կփոխանցի. օրենքի նախագիծ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Բոլոր այն ուսանողները, ովքեր կառավարության սահմանած մասնագիտությունները սովորելուն զուգահեռ կաշխատեն, ուսումնական տարվա ավարտից հետո պետությունը նրանց ուսման վարձը կփոխհատուցի՝ եկամտային հարկի վերադարձի տեսքով։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ ֆինանսների նախարարությունը բացասական եզրակացություն է տվել նախագծին։

Գաբրիելյանը նշեց, որ ֆիննախը դեմ է, քանի որ չի կողմնորոշվում՝ սա հարկային արտոնություն է, թե սոցիալական աջակցություն. «Իմ կարծիքով դրանից էությունը չի փոխվում, գաղափարը նույնն է»։

Պատգամավորի խոսքով, սկզբնական փուլում նախատեսված է եղել բակալավրիատի ուսանողներին և ծրագրում ներառել, սակայն այս փուլում միայն առկա ուսուցմամբ սովորող մագիստրանտներն ու ասպիրանտներն են ներառվելու. «Ըստ էության, մագիստրանտների դասաժամերը չեն խանգարում աշխատելուն։ Մագիստրատուրայի դեպքում ուսանողները 2-3 օր են դասի լինում, այն էլ 2-3 ժամով»։

Խորհրդարանը քննարկում է ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Լիլիթ Մակունցի կողմից ներկայացված «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարալու» մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում