AM | RU
USD
EUR
RUB

Արտոնություն է տրամադրվել գյուղմթերքի վերամշակմամբ զբաղվող ընկերությանը

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Կառավարությունը բավարարել է «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ:

Ընկերությունը ներմուծվող հումքն օգտագործելու է սերուցքային կարագի արտադրության համար (գյուղմթերքի վերամշակում): Արդեն իսկ իրականացվել է 2 մլրդ դրամի ներդրում կարագի արտադրամասի ստեղծման համար, նախատեսվում է իրականացնել 11 մլրդ դրամի ներդրում` հումքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 318 աշխատատեղ, նախատեսվում է ստեղծել 15 նոր աշխատատեղ` 140,000 դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 12.3 մլրդ դրամ, որից 2 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 10.3 մլրդ դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 11 մլրդ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 1.65 մլրդ դրամ:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ ծրագրով ընկերությունը նախատեսում է առաջիկա 3 տարիների ընթացքում Իրանից ներմուծել 12 հազար տոննա կաթնային սերուցք: «Մենք նախապես այս հարցը քնննարկել ենք տեղական արտադրողների հետ. եթե արտոնում ենք կաթնամթերքի այս տեսակ ներմուծումը, արդյոք տեղական արտադրողներին, կաթ արտադրողներին վնասում ենք, թե ոչ: Ունենք հավաստիացումներ, որ ներքին պահանջարկն այնպիսին է, որ նման ներմուծումը չի կարող որևէ ձևով ազդել կաթի շուկայի առաջարկի վրա»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ այդ եզրակացության հիման վրա է նաև որոշվել հայտը բավարարել:

Լրահոս
ՌԴ մեկնել ցանկացողները հացադուլ են անում Կառավարության դիմաց. ՈՒՂԻՂ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը կկայանա Երևանում Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցով նիստը չկայացավ Սպասեք մի երեք–չորս ժամ և ամեն ինչ կիմանաք. Հրայր Թովմասյան Ամուլսարի հանքի շահագործմանը կողմ համայնքների բնակիչների ակցիան՝ ԱԺ-ի դիմաց. ՈՒՂԻՂ Երևանում անշարժ գույքի նկատմամբ հետաքրքրությունը նվազել է, մարզերում՝ հակառակը Իշխանությունը պետք է մեր քաղաքացիներին նախապատրաստի ճակատում ուրվագծվող տարբեր սցենարների․ Տիգրան Աբրահամյան Այդպիսին են այսօր Հայաստանը ղեկավարող բոլշևիկները, ովքեր թույլ են տալիս, որ իրենց վրա «ոտքեր սրբողները» հեռանան երկրից. Դավիթ Խաժակյան Հանրային հեռուստաընկերությունը չի ներկայացանում բողոքի ցույցերը. «Մեդիա պաշտպան» Արևիկ Պետրոսյանը չի առաջադրվի ՍԴ նախագահի պաշտոնում, այլ թեկնածուի ևս չի առաջադրի Ի՞նչ փոփոխություններ են սպասվում անշարժ գույքի շուկայում. ասուլիսը՝ ուղիղ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերը Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը. ՈՒՂԻՂ Ռոհանի. ԱՄՆ հաջորդ ղեկավարը կհամաձայնի մեր պահանջներին Այսօրվա հոսանքազրկումների մասին Պոմպեոն սպառնացել է Չինաստանին և Ռուսաստանին՝ Իրանին զենք վաճառելու կապակցությամբ «Նորք» ԻԿՀ աշխատակազմի նամակը՝ նախագահին ու վարչապետին. Բայց և արդարությունն էլ ենթադրում է, որ... Մոսկվա-Երևան ևս երկու չվերթ կիրականացվի Երկրաշարժ՝ Շիրակի մարզում «Ժողովուրդ»․ Նախարարը կողմ է ՀՊՏՀ ուսանողների բողոքի ակցիաներին «Հրապարակ»․ Հնարավոր է՝ անսպասելի իրավիճակ առաջանա ՍԴ-ում «Ժողովուրդ»․ «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության անակնկալը «Ժողովուրդ»․ Սահմանադրական դատարանում բուռն օր է սպասվում․ նախագահ են ընտրելու «Փաստ». Տասնյակ տարիների համար խոստում տալը հեշտ է, պատասխան տալու կարիք չի լինի «Հրապարակ». Աղմկահարույց դատավորն ու Ծառուկյանի գործը «Հրապարակ». Փաշինյանը ծանր է տանում բարձր մակարդակի հանդիպումների բացակայությունը «Փաստ». Լուրջ հակասություններ են ի հայտ եկել Լևոն Տեր-Պետրոսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև «Փաստ». Ինչո՞ւ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից ոչ մի բուժաշխատող չպարգևատրվեց ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 23 Աշխարհի 9 ամենահարուստ մարդկանց կարողությունը նվազել է 23 մլրդ դոլարով. Forbes Ջերմուկում բերման են ենթարկել Ամուլսարի շահագործմանը դեմ քաղաքացիներից երկուսին. ՈՒՂԻՂ Նորակոչիկները երդվել են Ակցիա՝ Ջերմուկի քաղաքապետարանի դիմաց (տեսանյութ) Արագածոտնի մարզպետը վարակվել է կորոնավիրուսով. նա հիվանդանոցում է Կգործի նպաստների նոր համակարգ Ռուսաստանը հոկտեմբերին կգրանցի կորոնավիրուսի դեմ արդեն 2-րդ պատվաստանյութը Վարդենիսի թիվ 3 դպրոցի տնօրենի և անձնակազմի 4 անդամի մոտ կորոնավիրուս է հաստատվել Ռուսաստանում ՍՈՒ-30 ռազմական ինքնաթիռ է կործանվել Արսեն Թորոսյանը քննադատությունունների կենտրոնում է. «Մեդիա պաշտպան» ԿԽՄԿ ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում ձերբակալված Հայաստանի քաղաքացիներին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan