Պեկինում կորոնավիրուսի պատճառով չեղարկվել են Նոր տարվա միջոցառումները

Պեկինում կորոնավիրուսի պատճառով չեղարկվել են Նոր տարվա միջոցառումները

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Պակինի իշխանությունները որոշել են չեղարկել քաղաքում լուսնային օրացույցով Նոր տարվա առիթով ծրագրված միջոցառումները: Ինտերֆաքսի հաղորդմամբ, հայտնում են եվրոպական ԶԼՄ-ները:

Պեկինի մշակույթի և զբոսաշրջության բյուրոյի հաղորդմամբ, այդ որոշումն ընդունել են, որպեսզի վերահսկողության տակ պահեն համաճարակի պատճառով ստեղծված իրավիճակը՝ պաշտպանելով մարդկանց կյանքն ու առողջությունը: Նշվում է, որ հիմնականում չեղարկվում են տոնական տոնավաճառները: Չինաստանում շատ թանգարաններ և զբոսայգիները վերանայում են իրենց աշխատանքային գրաֆիկը:

Չինաստանում լուսնային օրացույցով Նոր տարին նշվում է հունվարի 24 լույս 25-ին: Ավելի վաղ Չինաստանում երկու քաղաք մեկուսացվել էր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում:

Վերջին տվյալներով, 630 մարդ վարակվել է վիրուսով, 17 մարդ մահացել է: Վարակման դեպքեր արձանագրվել են նաև Թայլանդում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում, Հոնկոնգում, Թայվանում, Մակաոյում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում