AM | RU
USD
EUR
RUB

Այս տարի նախատեսվում է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Նիդերլանդներ. Նիկոլ Փաշինյան

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Վարչապետը ողջունել է պարոն Բլոկի այցը մեր երկիր և վստահություն հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի հայ-նիդերլանդական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանը: Կարևորելով բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը՝ վարչապետը հավելել է, որ այս տարի նախատեսվում է նաև իր պաշտոնական այցը Նիդերլանդներ, ինչը դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր կլինի Հայաստանի ղեկավարի առաջին այցն այդ երկիր: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունը կարևորում է երկկողմ համագործակցությունը ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ու հումանիտար բնագավառներում:

Այնուհետև վարչապետն անդրադարձել է Հայաստանում ժողովրդավարության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղություններով, դատական համակարգում և այլ ոլորտներում իրականացվող բարեփոխումներին և ընդգծել, որ ՀՀ կառավարությունը նշված ուղղություններով ձևակերպել է հագեցած և հավակնոտ օրակարգ և հետևողականորեն գնում է այն կյանքի կոչելու ճանապարհով:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է Նիդերլանդների խորհրդարանի կողմից Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը, ինչը կարևոր նշանակություն ունի եվրոպական գործընկերների հետ հարաբերությունները և համատեղ ծրագրերն ընդլայնելու առումով:

Ստեֆ Բլոկը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ ակնհայտ տեսանելի են Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացներն ու բարեփոխումները և ընդգծել, որ իր երկրի կառավարությունը ևս պատրաստ է փոխգործակցության արդյունքում նպաստել դրանց արդյունավետ իրականացմանը: Նիդերլանդների ԱԳ նախարարը հեռանկարային է համարել համագործակցությունը տնտեսության, այդ թվում՝ գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև հումանիտար բնագավառներում: Պարոն Բլոկը համոզմունք է հայտնել, որ վարչապետ Փաշինյանի այցը Նիդերլանդների Թագավորություն ևս կնպաստի երկկողմ հարաբերությունների օրակարգի հաստացմանն ու ընդլայնմանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ:

 

Լրահոս
ՊՆ. Նոյեմբերի 16-ից 20-ը կանցկացվի «Շանթ» զորավարժությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. մանրամասներ ՌԴ մեկնել ցանկացողները հացադուլ են անում Կառավարության դիմաց. ՈՒՂԻՂ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը կկայանա Երևանում Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցով նիստը չկայացավ Սպասեք մի երեք–չորս ժամ և ամեն ինչ կիմանաք. Հրայր Թովմասյան Ամուլսարի հանքի շահագործմանը կողմ համայնքների բնակիչների ակցիան՝ ԱԺ-ի դիմաց. ՈՒՂԻՂ Երևանում անշարժ գույքի նկատմամբ հետաքրքրությունը նվազել է, մարզերում՝ հակառակը Իշխանությունը պետք է մեր քաղաքացիներին նախապատրաստի ճակատում ուրվագծվող տարբեր սցենարների․ Տիգրան Աբրահամյան Այդպիսին են այսօր Հայաստանը ղեկավարող բոլշևիկները, ովքեր թույլ են տալիս, որ իրենց վրա «ոտքեր սրբողները» հեռանան երկրից. Դավիթ Խաժակյան Հանրային հեռուստաընկերությունը չի ներկայացանում բողոքի ցույցերը. «Մեդիա պաշտպան» Արևիկ Պետրոսյանը չի առաջադրվի ՍԴ նախագահի պաշտոնում, այլ թեկնածուի ևս չի առաջադրի Ի՞նչ փոփոխություններ են սպասվում անշարժ գույքի շուկայում. ասուլիսը՝ ուղիղ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերը Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը. ՈՒՂԻՂ Ռոհանի. ԱՄՆ հաջորդ ղեկավարը կհամաձայնի մեր պահանջներին Այսօրվա հոսանքազրկումների մասին Պոմպեոն սպառնացել է Չինաստանին և Ռուսաստանին՝ Իրանին զենք վաճառելու կապակցությամբ «Նորք» ԻԿՀ աշխատակազմի նամակը՝ նախագահին ու վարչապետին. Բայց և արդարությունն էլ ենթադրում է, որ... Մոսկվա-Երևան ևս երկու չվերթ կիրականացվի Երկրաշարժ՝ Շիրակի մարզում «Ժողովուրդ»․ Նախարարը կողմ է ՀՊՏՀ ուսանողների բողոքի ակցիաներին «Հրապարակ»․ Հնարավոր է՝ անսպասելի իրավիճակ առաջանա ՍԴ-ում «Ժողովուրդ»․ «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության անակնկալը «Ժողովուրդ»․ Սահմանադրական դատարանում բուռն օր է սպասվում․ նախագահ են ընտրելու «Փաստ». Տասնյակ տարիների համար խոստում տալը հեշտ է, պատասխան տալու կարիք չի լինի «Հրապարակ». Աղմկահարույց դատավորն ու Ծառուկյանի գործը «Հրապարակ». Փաշինյանը ծանր է տանում բարձր մակարդակի հանդիպումների բացակայությունը «Փաստ». Լուրջ հակասություններ են ի հայտ եկել Լևոն Տեր-Պետրոսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև «Փաստ». Ինչո՞ւ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից ոչ մի բուժաշխատող չպարգևատրվեց ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 23 Աշխարհի 9 ամենահարուստ մարդկանց կարողությունը նվազել է 23 մլրդ դոլարով. Forbes Ջերմուկում բերման են ենթարկել Ամուլսարի շահագործմանը դեմ քաղաքացիներից երկուսին. ՈՒՂԻՂ Նորակոչիկները երդվել են Ակցիա՝ Ջերմուկի քաղաքապետարանի դիմաց (տեսանյութ) Արագածոտնի մարզպետը վարակվել է կորոնավիրուսով. նա հիվանդանոցում է Կգործի նպաստների նոր համակարգ Ռուսաստանը հոկտեմբերին կգրանցի կորոնավիրուսի դեմ արդեն 2-րդ պատվաստանյութը Վարդենիսի թիվ 3 դպրոցի տնօրենի և անձնակազմի 4 անդամի մոտ կորոնավիրուս է հաստատվել Ռուսաստանում ՍՈՒ-30 ռազմական ինքնաթիռ է կործանվել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan