Նոր մահացու կորոնավիրուսը ներթափանցել է ևս երկու երկիր

Նոր մահացու կորոնավիրուսը ներթափանցել է ևս երկու երկիր

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ,  Analitik.am: Նոր մահացու կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերն են գրանցվել Վիետնամում և Սաուդյան Արաբիայում:

Վիետնամում վիրուսը հայտնաբերվել է Չինաստանի 2 քաղաքացիների մոտ, որոնք որպես զբոսաշրջիկ այցելել են Վիետնամ: Վերջիններս բուժվում են երկրի հարավում գտնվող Չորեյ հիվանդանոցում:

Սաուդյան Արաբիայում կորոնավիրուսի կրող է Հնդկաստանից եկած բուժքույրը, որը աշխատում է Սաուդյան Արաբիայի հիվանդանոցներից մեկում:

Ավելի վաղ կորոնավիրուս է հայտնաբերվել նաև Սինգապուրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում