Նավթի գները շարունակում են նվազել՝ Չինաստանից ստացվող լուրերի ֆոնին

Նավթի գները շարունակում են նվազել՝ Չինաստանից ստացվող լուրերի ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Նավթի համաշխարհային գները շարունակում են անկում գրանցել՝ նոր տեսակի կորոնավիրուսի տարածման մասին Չինաստանից ստացվող լուրերի ֆոնին:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, հունվարի 23-ին տեղի ունեցած աճուրդի տվյալներով՝ Brent ապրանքանիշի նավթի ֆյուչերսների արժեքը լոնդոնյան ICE բորսայում նվազել է 2.25 տոկոսով՝ հասնելով 61.79 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: Այս ցուցանիշը նվազագույնն է համարվում դեկտեմբերի 4-ից ի վեր գրանցված տվյալներից:

Տեխասյան WTI ապրանքանիշի նավթի մեկ բարելի գինն, իր հերթին, նվազել է 2.45 տոկոսով՝ կազմելով 55.35 դոլարի:

Նախօրեին տեղեկություն էր հաղորդվում, որ նավթի համաշխարհային գները սկսել նվազել՝ Չինաստանում տարածվող նոր վիրուսի մասին լուրերի պատճառով: Վերջին տվյալների համաձայն՝ վիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 26-ի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում