Մերկելն Էրդողանի հրավերով Թուրքիա է ժամանել

Մերկելն Էրդողանի հրավերով Թուրքիա է ժամանել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հունվարի 24-ին աշխատանքային այցով Թուրքիա է ժամանել, հայտնում է aa.com.tr կայքը:

Աղբյուրը մանրամասնում է, որ Մերկելը Թուրքիա է ժամանել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով:

Երկու պետությունների ղեկավարները բանակցությունների ընթացքում կքննարկեն երկկողմ կապերը, համագործակցության հետագա խորացմանն ուղղված քայլեր, ինչպես նաև միջազգային քաղաքական օրակարգի արդի թեմաներ:

Բացի այդ, հանդիպման ընթացքում անդրադարձ կարվի Թուրքիա-Եվրամիություն փոխգործակցությանը՝ Մաքսային միության մասին համաձայնագրի թարմացման և Թուրքիայի քաղաքացիների համար ԵՄ այցագրային ռեժիմի ազատականացման համատեքստում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում