AM | RU
USD
EUR
RUB

Իրանը Ռուսաստանին առաջարկել է վերսկսել իր օդային տարածքում քաղաքացիական չվերթները

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, Analitik.am: Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը տեղեկացրել է ռուսական կողմին, որ երկրի օդային տարածքում իրավիճակը կայունացել է, և ռուսական ավիաընկերությունները կարող են վերսկսել թռիչքները Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքում։

ԻՆչպես հայտնի է՝ ավելի վաղ Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը (Ռոսավիացիա) խորհուրդ էր տվել տեղական ավիաընկերություններին՝ զերծ մնալ Իրանի, Իրաքի, Պարսից և Օմանի ծոցի օդային տարածքում թռիչքներ իրականացնելուց՝ հաշվի առնելով առկա անվտանգության սպառնալիքները։ Արդյունքում դեպի Իրան ուղիղ չվերթներ իրականացնող միակ ավիաընկերությունը՝ «Աէրոֆլոտը», թռիչքները տեղափոխել էր առավոտյան ժամեր՝ ինքնաթիռների ավելի հստակ իդենտիֆիկացիան ապահովելու համար։

«Իրանի ավիացիոն իշխանությունները տեղեկացրել են, որ № PS-752 (Թեհրան –Կիև) թռիչքն իրականացնող ինքնաթիռի կործանման հիմնական պատճառների բացահայտումից հետո գնահատվել են թռիչքների համար առկա անվտանգության ռիսկերը և մշակվել է համապատասխան կարգավորող միջոցառումների ծրագիր։ Նաև տեղեկացրել են, որ այս պահին Իրանի օդային տարածքում և օդանավակայաններում թռիչքների անվտանգության վիճակը կարգավորվել է, ինչի շնորհիվ ավիափոխադրողները, այդ թվում՝ նաև ռուսական ավիաընկերությունները, կարող են վերականգնել թռիչքները նախկին ռեժիմում», — հայտնել է Ռոսավիացիան։

Իրանը նաև նշել է, որ համագործակցության ապահովման նպատակով պատրաստ է ընդունել ռուսական կողմի առաջարկած ցանկացած միջոցառում՝ թռիչքների երթուղու, վերէլքի ու վայրէջքի ժամերի փոփոխություն և այլն։

Հիշեցնենք, որ Թեհրան–Կիև թռիչքն իրականացնող Ուկրաինայի միջազգային ավիաուղիների «Բոինգ 737-800» ինքնաթիռը կործանվել էր հունվարի 8-ին՝ Թեհրանի օդանավակայանից թռիչքի մեկնարկից ընդամենը հաշված րոպեներ անց։ Հունվարի 11-ին Իրանը պաշտոնապես խոստովանեց, որ ուկրաինական ավիաընկերության ինքնաթիռը սխալմամբ խոցվել է «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» ավիատիեզերական ուժերի կողմից։ Օդանավի բոլոր 167 ուղևորները և անձնակազմի 9 անդամները զոհվել էին։ Աղետից հետո մի շարք երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը, հայտարարել էին Իրանի և հարակից օդային տարածքներում թռիչքների ժամանակավոր դադարեցման կամ սահմանափակումների մասին։

Լրահոս
ՀԱՊԿ-ն սպասում է Հայաստանի դիմումին ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգության հարցը քննարկելու համար ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնում է Արցախ «Դաշնակիցները պետք է անհապաղ միջամտեն ևս մի Ցեղասպանությունից խուսափելու համար»․ Հենրիխ Մխիթարյան Հարձակման առաջին րոպեներին Ադրբեջանը «Գրադի» 122 մմ-անոց արկ է արձակել Ստեփանակերտի բնակելի թաղամասի վրա (լուսանկարներ) Ադրբեջանը ռազմական գործողությունների գոտում ներառում է նաև Հայաստանի տարածքը. սպանվել է մեկ քաղաքացիական անձ. ԱԳՆ «Մերկելը Փաշինյանի և Ալիևի հետ զրույցում կոչ է արել անհապաղ զինադադար հաստատել»․ Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ «Թուրքիան ԼՂ հակամարտության հարցում հռետորաբանությունից անցնել է բացահայտ գործողությունների». Bloomberg Արցախում մարտերը շարունակվում են․ հակառակորդի նոր կորուստները Վարդենիսի գյուղերն այս պահին հրետակոծվում են․ Արծրուն Հովհաննիսյան Մերոնց գրագետ աշխատանքի և ճիշտ կողմնորոշվելու արդյունքում Վարդենիսում զոհեր և վիրավորներ չկան․ Գնել Սանոսյան (լուսանկարներ) Կողմերը պիտի վերադառնան բանակցությունների, հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանք չկա. Կոպիրկին Ադրբեջանական օդուժի ոչնչացումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Փաստացի Հայաստանի Հանրապետության տարածքը թիրախավորվել է առաջին րոպեից. Արծրուն Հովհաննիսյան «Հենց նոր մերոնք ուղղաթիռ են խոցել». Արծրուն Հովհաննիսյան Հակառակորդը վերսկսել է լայնածավալ հարձակողական գործողությունները․ ՏՕՍ, Սմերչ և մեծ տրամաչափի այլ համակարգեր է կիրառում. ՊՆ խոսնակ Ինչպես են հակառակորդի զինծառայողները խուճապահար փախուստի դիմում (տեսանյութ) «Ադրբեջանին չի հաջողվել բլիցկրիգ իրականացնել. ՌԴ-ն արյունահեղությունը դադարեցնելու հնարավորություն ունի». Մարկեդոնով Նորից ԱԹՍ խոցեցինք. Արծրուն Հովհաննիսյան Արծրուն Հովհաննիսյանի և Արման Թաթոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են վարել ՀՀ ԶՈՒ Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Ստեղծված իրավիճակում քննարկվում է Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը․ Լիլիթ Մակունց Հադրութում խաղաղ բնակիչների շրջանում ունենք վիրավորներ ու զոհ Արցախի ՊՆ–ն հայտնում է ևս 26 զոհված զինծառայողի մասին․ հայտնի են նրանց անունները Ադրբեջանական հենակետերի և զրահատեխնիկայի ոչնչացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Հրապարակ». Արցախի ճանաչման հարցն ամեն պահի կարող է օրակարգ բերվել «Իրատես»․ Երբ որոտում են թնդանոթները, արդարություն պահանջելն անիմաստ գործ է անարդար աշխարհից «Ժողովուրդ». Մինչև այս շաբաթվա վերջ ՄԻԵԴ-ը կարող է դիրքորոշում հայտնել «Հրապարակ». ՍԴ-ում որոշել են նիստ հրավիրել Հակառակորդը պատրաստվում է հերթական հարձակմանը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 29 Արցախի Մարտունու շրջանում հայկական ուժերն ադրբեջանական ռազմական ինքնաթիռ են խոցել. ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Զինուժ մեդիայի բացառիկ նկարահանումները արցախյան ռազմաճակատից. ՏԵՍԱՆՅՈՒԹ ԵԺԿ-ն հրապարակել է պաշտոնական հաղորդագրություն Հակառակորդի խոցված ԱԹՍ-ն՝ Սպիտակաշեն գյուղում (լուսանկարներ) Լեռնային Ղարաբաղից դուրս գալու համար հումանիտար միջանցքների ստեղծման անհրաժեշտություն չկա. ՌԴ-ում ՀՀ դեսպան Հակառակորդը սկսել է նոր գործողություն Արաքսի հովտի հատվածում և Մատաղիս-Թալիշ հատվածներում. մանրամասներ Հայկական բանակը այս պահի դրությամբ ունի 58 զոհված զինծառայող․ Արծրուն Հովհաննիսյան Պետդուման կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում Հարավային ուղղությամբ հակառակորդի զրահատանկային լայնածավալ գրոհը կասեցված է․ ՊՆ խոսնակ (տեսանյութ) ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan