ՀՔԾ քննիչները ոչինչ չեն հայտնաբերվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում

ՀՔԾ քննիչները ոչինչ չեն հայտնաբերվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, Aysor.am: Խուզարկությունն, ըստ էության, ավարտվեց, Հրայր Թովմասյանի բնակարանում ոչինչ չի հայտնաբերվել, լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպանական խմբի անդամ Ամրամ Մակինյանը։

«Ինչ որ փնտրում էին Հրայր Թովմասյանի բնակարանում՝ չի հայտնաբերվել, քանի որ Հրայր Թովմասյանի բնակարանում չէր կարող լինել», – ասաց Ամրամ Մակինյանը։

Նա նշեց՝ ՀՔԾ քննիչները փաստաթղթեր են փնտրել, որոնք, սակայն, չեն գտել։

Քննիչները հեռացել են Թովմասյանի բնակարանից։

Մակինյանն ընդգծեց, որ քննիչներն այդպես էլ Հրայր Թովմասյանին չեն տրամադրել դատարանի որոշումը՝ խուզարկություն իրականացնելու վերաբերյալ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում