Վլադիմիր Պուտինը նոր օգնականներ ունի

Վլադիմիր Պուտինը նոր օգնականներ ունի

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, Analitik.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախագահի օգնականներ է նշանակել դաշնային նախկին նախարարներ Վլադիմիր Մեդինսկիին և Մաքսիմ Օրեշկինին: Համապատասխան հրամանագրերը հրապարակվել են իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:

Բացի այդ, Պուտինը ստեղծել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի երրորդ հաստիքը՝ նշանակելով այդ պաշտոնին նախկին փոխվարչապետ Դմիտրի Կոզակին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում