Արցախում 2 զինծառայողի վիրավորումներ ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
24/01/2020 17:17
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: Զորամասում պարտադիր ժամկետային զինծառայողների՝ շարքային Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի գլխի շրջանում և կրտսեր սերժանտ Արմեն Ջոնիկի Մեսրոպյանի աջ բազկի շրջանում հրազենային վիրավորումներ ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ քրգործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 110-րդ հոդվածի 1-ին մասով։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում