Նաջարյանը փոշմանե՞լ է, թե վախենում է. Էդուարդ Շարմազանով

Նաջարյանը փոշմանե՞լ է, թե վախենում է. Էդուարդ Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, Facebook: Նաջարյանը փոշմանե՞լ է, թե վախենում է։

Հարգելի լրագրողներ, եթե վաղը Կապանում Փաշինյանին տեսնեք, հարցրեք խնդրում եմ, հիմա ԱԱԾ-ն է՞ ճիշտ, թե ԱԽՔ-ն ու աներորդին։

ԱԱԾ-ն պաշտոնապես հայտարարում է, որ պետական հեղաշրջման փորձ չի եղել, իսկ ահա ԱԽՔ-ը հայտարարում է հակառակը։

Ի՞նչ կարծիք ունի այս հարցի շուրջ վարչապետը։

Հ.Գ.Պարոն Փաշինյան, արդեն ժամանակն է հրապարակել օտարերկրյա գործակալների անունները։ Գրեթե մեկ տարի անցել է քո հայտարարությունից, բայց անուն չես տվել։

Չլինի՞ փոշմանել է Նաջարյանը, թե վախենում է…:

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

Հետևեք մեզ նաև Telegram-ում