Էյֆելյան աշտարակը փակ է

Էյֆելյան աշտարակը փակ է

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, Aysor.am: Փարիզում Էյֆելյան աշտարակն ուրբաթ փակվել է այցելության համար՝ երկրի իշխանությունների կողմից առաջարկված կենսաթոշակային բարեփոխումների դեմ ազգային գործադուլի պատճառով:

«Ազգային գործադուլի պատճառով ես այսօր փակ եմ», – ասվում է Էյֆելյան աշտարակի Twitter-ի պաշտոնական էջում:

Այնուամենայնիվ, աշտարակի շուրջը գտնվող հարթակը այցելուների համար հասանելի կլինի անվճար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում