2 օրում 36.000 սիրիացի է մոտեցել Թուրքիայի սահմանին

2 օրում 36.000 սիրիացի է մոտեցել Թուրքիայի սահմանին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Սիրիայի Իդլիբ նահանգում տեղի ունեցող ռազմական գործողությունների հետևանքով վերջին 2 օրվա ընթացքում 36.007 սիրիացի (11.691 ընտանիք) է մոտեցել սիրիա-թուրքական սահմանին:Այս մասին գրում է ermenihaber-ը:

Նշվում է, որ Իդլիբում ընթացող ռազմագործողությունների հետևանքով 2.5 ամսում մոտ 450.000 սիրիացի է գաղթել Թուրքիա:

Ըստ տեղեկության` տեղահանված բնակչության մեծ մասը բնակություն է հաստատում Թուրքիայի սահմանին հարակից ճամբարներում, իսկ մյուս մասը Սիրիայի այն շրջաններում, որտեղ Թուրքիայի կողմից 2017թ. և 2018թ. քուրդ զինյալների և ԻՊ-ի ահաբեկիչների դեմ իրականացվել է Եփրատի վահան և Ձիթենու ճյուղ ռազմագործողությունները:

Հիշեցնենք, որ առ այսօր Թուրքիայում շուրջ 3.6 մլն սիրիացի ներգաղթյալ է գտնվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում