AM | RU
USD
EUR
RUB

«168 ժամ». Նիկոլը սկսեց ընդդիմության կազմավորումը

 

«Հրայր Թովմասյանի տան խուզարկությամբ Նիկոլը ոչ թե տրորեց կարմիր գիծը, այլ ամբողջովին ապականեց այն։ Վերջապես նա արեց իր այդքան տենչացած «աննախադեպը»՝ ինչպես հենց Հրայր Թովմասյանը նշեց, վերջին 200 և ավելի տարիների ընթացքում համաշխարհային պատմության մեջ դեպք չի եղել, որ հետապնդման ենթարկվի բարձրագույն դատական մարմնի ղեկավարը։

«Կարմիր գծերի» այս ոչնչացումը բերում է մի շարք կարևորագույն հետևանքների, և դրանցից կարևորագույնն այն է, որ… պետությունը վերացավ։

Պետության հիմնական ֆունկցիան հենց այդ «կարմիր գծերը» գծելն ու պահպանելն է, այն աղտոտելով ու վերացնելով՝ Նիկոլը վերացնում է պետականության բոլոր ֆունկցիաներն ու չափանիշերը։

Ի դեպ, դրա մեկ այլ ապացույց էր «գառների լռությունը» երեկ խորհրդարանում, որը բազմաթիվ «կարևորագույն» խնդիրներ էր քննարկում, որտեղ ընդդիմությունը հերթական անգամ շռնդալից փորձում էր ապացուցել, որ ինքն ընդդիմություն է, սակայն այդ թոհուբոհում չնկատեցին իրենց մահը։

Միաժամանակ, այնպես չէ, որ «կարմիր գիծ» տրորելը կարող է լինել միայն Նիկոլի մենաշնորհը, որ, եթե այն վերանում է, ապա վերանում է նաև իր հանդեպ։ Այլև ցանկացած գործողություն նրա հանդեպ, ցանկացած բացահայտում դառնում է նույնքան բարոյական, նույնքան օրինական և նույնքան քաղաքական, որքան իր գործողություններն են, քանի որ հայտնի է՝ որ կշեռքով դու կշռես, նույնով էլ քեզ են կշռելու։

Մինչև այս քայլը Նիկոլի հետ անհամաձայնները փորձում էին մնալ իրավունքի և բարոյականության շրջանակներում, մինչդեռ այժմ, իր իսկ քայլերով՝ Նիկոլը ազատում է նրանց ձեռքերը, և պատահական չէ, որ Հրայր Թովմասյանը կոչ է անում ԱԱԾ նախկին պետին այլևս չլռել։

Մյուս կարևոր գործոնն այն է, որ ակամա Հրայր Թովմասյանը դառնում է ընդդիմության առաջնորդ։ Նա ցուցաբերեց պետականության նկատմամբ առավելագույն հոգատարություն, ամենաբարձր կամային ու բարոյական հատկանիշներ, և դրանով շատ թավշյա ու սահուն կերպով դարձավ այն ֆոկուսը, որի շուրջ կարող են համախմբվել Հայաստանի քաղաքացիները, ովքեր դեմ են իրենց երկրի կորստին։ Ի դեպ, իր այս դերի մեջ Հրայր Թովմասյանն արդեն իսկ արեց առաջին քայլը՝ կոչ անելով Արթուր Վանեցյանին այլևս չլռել։

Նիկոլն իր կառավարման ընթացքում անընդհատ ընդդիմություն էր փնտրում, ու վերջապես կկարողանա ծեփել պատերին ու պառկեցնել ասֆալտին, և ահա հերթական անգամ նա ստեղծեց իր ընդդիմության ֆոկուսը (թերևս, կառավարման ընթացքում միակ հաջող քայլն է)։ Եթե անգամ Հրայր Թովմասյանն այլ մոտեցում ունենա, քան պետություն ղեկավարելն է, միևնույն է, նա է դառնում ընդդիմությանը միավորող ու ստեղծող քաղաքական փարոսը։

Եվ մի կարևոր հարց, որ հասարակությանը կրկին հիշեցրեց Հրայր Թովմասյանը․ ինչո՞ւ է Նիկոլը շտապում, ի՞նչ «դեդլայններ» (վերջնաժամկետներ) ունի նա, որոնց իրականացման համար պատրաստ է ցանկացած անօրինականության, անգամ՝ պետականության զոհաբերմանը»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս
«Ժողովուրդ». Մեծ ծախսեր՝ նոր դատարանի համար «Առավոտ». Վրաստանի մաքսային մարմինները թույլ չեն տալիս ՀՀ տեղափոխել բեռները «Ժողովուրդ». «Իմ քայլը» խմբակցության առաջիկա նիստը թեժ է լինելու «Ժողովուրդ». Քաղաքապետարանը չի ընդառաջում ռեստորանային բիզնեսին, դրանցից վերցրել է սեզոնային տուրքերը «Ժողովուրդ». ՊՆ-ում պաշտոնատար անձանց փոփոխությունների մեծ ալիք է սպասվում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 4 Արթուր Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանի ու իր միջև տեղի ունեցած միջադեպի գործի մասին Խոսում են՝ ուրանալով իրենց անցյալը. Աշոտյան Պարտադրված այս պատերազմում հայերն իրավունք չունեն պարտվելու․Միհրան Հակոբյան (տեսանյութ) Աշխարհի ոչ մի երկրում դիմակ չկրողին ասֆալտին չեն պառկեցնում և հոգեբուժարան չեն ուղարկում․ Աղասի Ենոքյան Առաջիկա օրերին կիրականացվի չարթերային թռիչքներ՝ Մոսկվայից Երևան Մարգարիտա Սիմոնյանի հիշատակած հոդվածի հեղինակը իսկապես Նիկոլ Փաշինյանն է Կդիմենք ԱԱԾ Սորոսի հիմնադրամը օրենքի ՊԱՀԱՆՋՈՎ Հայաստանում լուծարելու հանրային պարտադրանքով․ Նարեկ Մալյան Նախագահը ստորագրել է նոր օրենքներ Ե՞րբ Ռուսաստանը կկարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ. Համբարյան Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն այցելել է 4-րդ և 5-րդ զորամիավորումներ ԱՀԿ-ն կարծում է՝ COVID-19-ի դեմ կատարյալ դեղամիջոց երբեք չի ստեղծվի Աղմուկ չկա, քանի որ տրակտորի դիմացը փակողներն այսօր ավագանու անդամներ, պատգամավորներ կամ այլ պաշտոնյաներ են. Խաժակյան Պետք է համախմբվել և հասկանալ, որ այս իշխանության մեկ օր ավելի գոյատևումը հարված է մեր ազգային արժեքներին. Էդուարդ Շարմազանով «Իմ նախատատը կթքեր նրա աչքերի մեջ». Մարգարիտա Սիմոնյանը` Նիկոլ Փաշինյանի մասին Այսպես որ գնա, Շուշիի ազատագրումն էլ է Նիկոլ Փաշինյանը հաստատել, Բեռլինի գրավումն էլ. ՀՀԿ խոսնակ Այսօր մենք ունենք առողջապահության նախարար, ով և՛ աթեիստ է, և՛ հայ ազգին չի սիրում, և՛ փողամոլ է. Ներսիսյան Նիկոլ Փաշինյանի շրջապատը փորձում է իրենից կերտել հաղթող առաջնորդի կերպար. Կարեն Վրթանեսյան Օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը Մարսի մոտ կգտնվի Լիալուսինը ՍԴ մասին օրենքը չստորագրելով՝ նախագահը դրսևորել է անգործություն՝ կոպիտ կերպով խախտելով Սահմանադրությունը. Մելոյան Գաղտնի կապի մեջ են մտել Թուրքիայի պատմաբանների, քաղաքական գործիչների հետ. Մելքոնյան Քաղաքական հետապնդումը պոզով ու պոչով կենդանի չէ. Բաբայան Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Քծնանք, անվստահություն, ներքին վախեր. իշխանության կազմաքանդումը շատ մոտ է. Մարինե Սուքիասյան Թրամփի «վերջին նվերը»՝ Պուտինին․․․ ԱՄՆ ռազմածովային և ռազմաօդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում Սև ծովում Հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր. ՊՆ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 52 դեպք. մանրամասներ Կանադայում հայերի և ադրբեջանցիների միջև միջև միջադեպ է տեղի ունեցել Հերթական խայտառակությունը. Նորքի այգիները վաճառքի է հանվել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 3 Մեր պետության ու ազգի դեմ լայնածավալ ու խորքային գրոհ է սկսվել. Դեմոյան Օտար գործակալական ցանցը վաղուց է աշխատել մեր պատմության և գրականության դասավանդման բովանդակության վրա. Լիլիթ Գալստյան Ձերբակալվածին ստիպում են Վանեցյանի դեմ ցուցմունք տալ. կնոջը մինչև կեսգիշեր պահել են ԱԱԾ-ում Ջալալ Հարությունյանի մոտ կայացել է կադրային ընդունելություն
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan