Մենք քաղաքացուն ասում ենք՝ ինչքան տուգանվես մեր օգուտն է. Նիկոլ Փաշինյան

Մենք քաղաքացուն ասում ենք՝ ինչքան տուգանվես մեր օգուտն է. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: «Քաղաքացին չպետք է տուգանելու մատերիալ լինի»,- այսօր իր մամուլի ասուլիսի ընթացքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք քաղաքացուն ասում ենք՝ դու պրոբլեմ չունես, տուգանվի, էլի տուգանվի, 100 հազար տուգանվի, ինչ ուզում ես արա, ինչքան շատ տուգանվես, էդքան մեր օգուտն ա։ Էս փոփոխության արդյունքում մենք 2 սկզբունքային բան ենք փոխել. առաջինը առավելագույն տուգանքի չափը սահմանել ենք 29 հազար դրամ, և երկրորդ՝ ասում ենք, որ եթե դու եղբայր, կամ քույր, 1,2, 3 … 9 անգամ տուգանվել ես, ուրեմն երթևեկության անվտանգության հետ կապված պրոբլեմ ես ստեղծում, դրա համար քեզ զրկում ենք վարորդական իրավունքից»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետը հիշեցրեց, որ 2020 թվականի հունվարի 1-ից գործարկվել է ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգը, որի նպատակն է բարձրացնել երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում վարչական պատասխանատվության քաղաքականության արդյունավետությունը՝ բացառելով նախկինում գործող քաղաքացիներին հետապնդելու և տուգանելու նպատակադրման բաղադրատարրը։

«Նոր համակարգը միտված է վարչական իրավախախտումների ընդհանուր և անհատական կանխարգելմանը, վարչական պատասխանատվության միջոցների ուղղիչ գործառույթի ապահովմանը, ինչպես նաև քաղաքացիների սոցիալական բեռի թեթևացմանը»,– նշեց վարչապետը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում