AM | RU
USD
EUR
RUB

Կոռումպացված ռեժիմից ում հետ է մեծ հաճույքով համագործակցում Փաշինյանը

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, Facebook: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կապանյան ասուլիսի ժամանակ անդրադարձավ նաև Հայաստանի ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին և հատկապես իր ու ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի միջև հարաբերություններին...

Պարոն Փաշինյանը բացահայտեց, որ իբր թե 2018 թ-ի մայիսից սկսած պարոն Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել իրեն, որը նա մերժել է... «Կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչների հետ համագործակցելու ցանկություն ո՛չ ունեցել եմ, ո՛չ ունեմ, ո՛չ էլ կունենամ...»,- խրոխտ հայտարարեց պարոն վարչապետը...

Ծիծաղելին ու զավեշտալին այն է, որ պարոն Փաշինյանի կարծիքով` «Աշխարհը չոփով է ծածկված» և Հայաստանի հասարակությունը բացարձակ անտեղյակ է, թե իր բնութագրմամբ նախորդ «կոռումպացված ռեժիմի» որքան ներկայացուցիչների հետ է նա մեծ հաճույքով համագործակցում և նախորդ ռեժիմի ներկայացուցիչներն ինչ գին են վճարում իրեն այդ ամենի համար...

Հետաքրքիր է, ի՞սկ պարոն Փաշինյանն ինչպես կբացատրի, օրինակ՝ ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ նրա սերտ համագործակցությունը...Կարո՞ղ է պարոն վարչապետը մոռացել է, թե ինչեր էր նա ասում պարոն Դավթյանի հասցեին և ինչ մեղադրանքներ էր ներկայացնում նրան ԱԺ ամբիոնից ու իր ընտանեկան թերթի էջերից... Չլինի պարոն Փաշինյանը մտածում է, որ հասարակությունը մոռացել է, թե ինչպես էր պարոն Դավթյանը ԱԺ բերել իրեն պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու պահանջը... Ի՞նչ տեղի ունեցավ, որ նախորդ իշխանությունների շահերը սպասարկող Դավթյան Արթուրը հանկարծ դարձավ պարոն Փաշինյանի «սրտի» դատախազը... Պատասխանը բոլորին է հայտնի...

Հետաքրքիր է նաև, թե ինչպես կբացատրի պարոն Փաշինյանը նաև իր կառավարությունում Ֆելիքս Ցոլակյանի ներկայությունը՝ մի մարդու, ով հլու-հնազանդ ծառայել և շատ բարձր ու ազդեցիկ պաշտոններ է զբաղեցրել Քոչարյանի և Սարգսյանի իշխանությունների ժամանակ...

Կարող եմ տասնյակներով շարունակել այն բարձրաստիճան գործիչների ցուցակը, որոնք մեծ հաճույքով ծառայել են և՛ նախորդներին, և՛ հիմա՝ ներկաներին...

Պարոն Փաշինյանի նյարդային անդրադարձը ՍԴ նախագահին ավելի շատ ինձ համոզեց նրանում, որ պարոն Թովմասյանը հրաժարվել է շատերի պես «պաչել Փաշինյանի աջը» և հիմա ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները պայմանավորված են հենց այդ հանգամանքի հետ...

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Լրահոս
Արվեստի պատմության ամենաթանկարժեք երեք կտավները Ինչպե՞ս տարբերել սովորական գրիպը կորոնավիրուսից. վախենա՞լ «չինական ժանտախտից». ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Չինաստանը մասնագետների խումբ է ուղարկել Իրան Ադրբեջանցու կողմից սպանված Լևոն Գրիգորյանի ընտանիքը բաց նամակով դիմել է Ռուսաստանի ԱԳՆ-ին Էրդողանը զինյալներ է ուղարկել Լիբիա և խաբել նրանց Թեհրան-Երևան երկրորդ հատուկ չվերթով Հայաստան է ժամանել 80 քաղաքացի Իրանի խորհրդարանը կորոնավիրուսի պատճառով դադարեցնում է աշխատանքը Հակառակորդը կրակոցներ է արձակել Կոթիի ուղղությամբ Ռուսաստանը և ԱՄՆ-ն միմյանց հետ քննարկել են Սիրիայի հարցը «Գնում եմ 100 փաստի ետևից». Նիկոլ Փաշինյանն այցելում է քաղաքացիներին. ուղիղ Սպանության փորձի մեջ մեղադրվողը բերման ենթարկվելիս կրակոցներ է արձակել Դավթաշենի ռեստորաններից մեկում Դավթաշենում զինված անձը մտել է ռեստորան և պատանդ վերցրել 4000-ամյա ժայռապատկերները փրկելու համար ոչինչ չի արվել Հակոբ Արշակյանը 8 ամսում ստացել է մոտ 21.000 ԱՄՆ դոլար պարգևավճար Հռոմի պապը կորոնավիրուսի պատճառով տնից է աշխատում Մարտ ամսվա կանխատեսումը և կլիմայական բնութագիրը ԱՄՆ-ը փակում է Հարավային Կորեայում տեղակայված ռազմակայանը կորոնավիրուսի պատճառով Իրանում չորս պատգամավորի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել Իսրայելում գրանցվել է կորոնավիրուսով վարակման նոր դեպք Արցախի ԱԳՆ. Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է հայերի նկատմամբ այլատյացության սերմանման քաղաքականությունը Անհատ տաքսու վարորդները հավաքվել են ՊԵԿ-ի դիմաց՝ բողոքով Սոխ, սալ, սխտոր․ Ուկրաինայում խոսել են կորոնավիրուսի դեմ պայքարի մասին Զոհրաբ Մնացականյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը քննարկել են համագործակցությունը (Տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի Փաստ 101 Փաստաբան. Վարչապետի կողմից խախտվում է օրենքը Պլանային ջրանջատում Երևանում Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել են Իդլիբում իրավիճակը Տ․ Ավինյանի դեմ ներկայացված հայցադիմումի հիման վրա հարուցված գործի առաջին դատական նիստը՝ ուղիղ Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու երկրորդ դեպքը Թուրքիան Ադրբեջանին ժամանակակից սպառազինություն և ռազմական տեխնիկա կմատակարարի Քննարկում՝ «2019 թ․ տնտեսական արդյունքը և 2020 թ․ տնտեսական մարտահրավերները» թեմայով՝ ուղիղ Ճգնաժա՛մ, ոչ թե Սահմանադրական դատարանում, այլ՝ խորհրդարանում կա. Արծրուն Պեպանյան Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է Աշխատանքից ազատման կոլեկտիվ դիմում Կորոնավիրուս. Նուբար Աֆեյանի ընկերության պատվաստանյութն ուղարկվել է փորձարկման Չինաստանից ուղարկված առաջին մարդասիրական օգնությունը հասել Իրան Եղանակը կտաքանա «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն»–ի՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին միավորվելու ԱՆ որոշման մասին ասուլիսը. ՈՒՂԻՂ «Թույլ տվեք չմեկ­նա­բա­նեմ» Զոհված կամ վիրավորված զինծառայողների մասին նախագիծ՝ Ազգային ժողովում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan