Ջերմաստիճանը կբարձրանա 10 աստիճանով
27/01/2020 11:37
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: Հունվարի 29-ից սկսած գիշերային այս ցրտերը էականորեն կմեղմվեն։ Ընդհանուր առմամբ հուվարի 29-31-ին գիշերները այսօրվա հետ համեմատ աստիճանաբար տաքանում են մոտ 8-10 աստիճանով։
ԱԻՆ կանխատեսումների համաձայն, հանրապետության տարածքում հունվարի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ:
Երևան քաղաքում հունվարի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Այսօր և վաղը ցերեկը Երևանում կգրանցվի +6, հաջորդող օրերին՝ +7։
Հետևեք մեզ նաև Telegram-ում