Բիլ Գեյթսը 10 միլիոն դոլար է հատկացրել կորոնավիրուսների տարածման դեմ պայքարելու համար

Բիլ Գեյթսը 10 միլիոն դոլար է հատկացրել կորոնավիրուսների տարածման դեմ պայքարելու համար

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Microsoft- ի հիմնադիր Բիլ Գեյթսի և նրա կնոջ՝ Մելինդայի, բարեգործական հիմնադրամը որոշել է 10 միլիոն դոլար հատկացնել Չինաստանում և Աֆրիկայում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար։ Այս մասին, ինչպես գրում է Gazeta-ն, ասվում է հիմնադրամի կայքում:

Հատկացված գումարից նախատեսվում է, որ 5մլն դոլարն ուղարկել Չինաստան, մյուս 5 մլնը՝ Աֆրիկա:

Ներկայումս վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2744-ի, որից 80-ը մահացել են: Վարակման դեպքերը, բացի Չինաստանից, գրանցվել են Հոնկոնգում, Մակաոյում, Թայվանում, Թաիլանդում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Վիետնամում, Սինգապուրում, Նեպալում, Ֆրանսիայում, Ավստրալիայում և Մալայզիայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում