Ասուլիս՝ հայ-ղազախական տնտեսական սկանդալի մասին․ ուղիղ

Ասուլիս՝ հայ-ղազախական տնտեսական սկանդալի մասին․ ուղիղ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Տեղի է ունենում բիզնես խորհրդատու Արեն Ապիկյանի և տնտեսագետ Վարդան Բոստանջյանի մամուլի ասուլիսը: Բանախոսներն անդրադառնում են հայ-ղազախական տնտեսական սկանդալին։

Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը հունվարի 24-ին Կառավարության ընդլայնված նիստի ժամանակ ելույթ ունենալիս նշել է, որ երկրում կան խնդիրներ այն ավտոմեքենաների հետ կապված, որոնք ներկրվել են Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից, որոնք ժամանակին չեն հաշվառվել: Ղազախստանի Հանրապետության նախագահը հանձնարարել է կառավարությանը 1-ամսյա ժամկետում տալ ստեղծված իրավիճակի իրավական գնահատականը: Այդ խնդիրը լուծելու համար Կառավարությունը մեկ ամսվա ընթացքում մեկանգամյա կարգով պետք է ապահովի 2020 թվականի փետրվարի 1-ի դրությամբ ԵԱՏՄ երկրներից անձնական օգտագործման համար Ղազախստանի քաղաքացիների կողմից ավտոմեքենաների ժամանակավոր գրանցումը: Մինչեւ 2021 թվականի մարտի 1-ը ավտոսեփականատերերը պետք է վճարեն մաքսատուրքեր կամ դուրս բերեն մեքենան երկրից, կամ կատարեն օրենքով չարգելված այլ գործողություններ: Իր ելույթի վերջում երկրի նախագահը հանձնարարել է կառավարությանը դադարեցնել ուրիշ երկրներից ավտոմեքենաների անօրինական ներկրումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում