AM | RU
USD
EUR
RUB

Սահմանադրական պարտականությունների կատարումից խուսափելը Ձեզ կդարձնի հակասահմանադրական այս վիճակի պատասխանատուն. Արսեն Բաբայան

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: Պարոն նախագահ

Սահմանադրության 123-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Դուք պետք է հետևեք Սահմանադրության պահպանմանը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեք օրվա ընթացքում երեք անգամ խախտեց Սահմանադրության 66-րդ հոդվածը` անմեղության կանխավարկածը: Յուրաքանչյուր անգամ վարչապետ Փաշինյանը խախտեց այն է°լ ավելի կոպտորեն: Մասնավորապես, եթե առաջին խախտման ժամանակ ինձ հռչակեց պաշտոնեական կեղծիք կատարող, ապա երկրորդ անգամ դրան միացրեց ՍԴ նախագահի պաշտոնն օկուպացնելու մեղքը, իսկ վերջում հայտարարեց, որ իմ կողմից կատարված հանցանքն այլևս դուրս է անմեղության կանխավարկածով պաշտպանվելու Սահմանադրական երաշխիքից ու այլևս փաստ է։

Ենթադրելով, որ զբաղվածության հետևանքով չեք հասցրել ծանոթանալ երկրի աննախադեպ քրեական գործի ընթացքին և թե ինչիմասին է խոսքը, կարճ կներկայացնեմ ստորև:

Այսպես, ինձ Հատուկ քննչական ծառայությունում (այսուհետ՝ ՀՔԾ) նախ որպես կասկածյալ ապօրինի ձերբակալեցին (ապօրինությունը հաստատվել է դատական ակտով) քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով, ըստ որի` իբր ես թույլ եմ տվել պաշտոնեական կեղծիք, այնուհետև, Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ մեղադրանք առաջադրեցին նույն օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ իբր ես օժանդակել եմ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն: Այդ անհեթեթ մեղադրանքով ինձ ապօրինի կալանավորեցին (ապօրինությունը կրկին հաստատվել է դատական ակտով), որի հետևանքով ես 22 անցկացրեցի բանտում՝ ստանալով քաղաքական բանտարկյալի կարգավիճակ:

Հետո, երբ քաղաքական իշխանությունն արդեն նույնիսկ միջազգային գործընկերների մոտ խայտառակվեց, քաղաքական որոշմամբ ինձ ազատ արձակեցին: Դրան հաջորդեց ՀՔԾ-ի կողմից քրեական գործի նախաքննության ավարտ հայտարարելը և գործը մեղադրական եզրակացության հաստատման համար հսկող դատախազին ուղարկելը: Մի քանի օր անց գլխավոր դատախազությունը հայտնեց, որ ՀՔԾ-ում թերի է քննվել գործը, որ ձեռք չեն բերվել այնպիսի փաստական տվյալներ, որոնք կվկայեն իմ կողմից հանցավոր արարք կատարելու մասին, և գործը վերադարձրեց ՀՔԾ՝ նոր քննություն անցկացնելու պահանջով:

Այսինքն, գլխավոր դատախազությունն իր հսկողության սահմաններում ստուգեց և փաստեց, որ նույնիսկ նախաքննության ըթնացքում իմ մեղքը չի ապացուցվում:

Իսկ իրականում քրեական գործի նյութերը վկայում են, որ հանցադեպն է բացակայում:

Այս ամենի լույսի ներքո` ՀՀ վարչապետ Փաշինյանն իր կապանյան ասուլիսում, հունվարի 25-ին և հաջորդող չորս օրերին, այնուհետև ֆեյսբուքյան գրառմամբ, որից հետո էլ ֆեյսբուքյան ուղիղ եթերով, իրեն իրավունք վերապահեց ինձ հռչակել մեղավոր, ավելին՝ նույնիսկ արդեն ես հայտարարվեցի դատապարտված անձ, քանի որ, ըստ վարչապետ Փաշինյանի, այլևս անմեղության կանխավարկածն այս գործում անելիք չունի և, կրկին ըստ վարչապետի, այլևս փաստ է, որ ՍԴ նախագահն ընտրվել է կեղծիքով:

Այսպիսով ակնհայտ է դառնում, որ վարչապետը հանձնարարեց ՀՔԾ-ին ու դատախազաությանը, որ ամեն գնով ես մեղավոր ճանաչվեմ ու դատապարտվեմ ազատազրկման: Մենք վաղուց ենք համոզվել, որ վարչապետ Փաշինյանի այսօրինակ հայտարարություններին անմիջապես հաջորդում են իրավապահների ակտիվ գործողությունները, և ես վստահ եմ, որ շուտով ինձ կրկին ապօրինի կկալանավորեն:

Պարոն նախագահ, վստահեցնում եմ, որ հանուն իմ պետության ապագայի` ես պատրաստ եմ կրկին բանտարկվել ու զրկանքներ կրել: Վստահեցնում եմ, որ դրան պատրաստ են նաև ընտանիքս, հարազատներս ու ընկերներս: Բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ հնարավոր ապօրինի բանտարկությունն ամենափոքր խնդիրն է այս ամենում:

Մենք արդեն գրեթե կորցրել ենք իրավական պետությունը, իսկ Դուք, որպես Սահմաանդրության պահպանման երաշխավոր, ժամանակն է` ձեռնարկեք Սահմանադրությամբ Ձեզ վրա դրված պարտականությունները, որպեսզի հետագայում կարողանանք վերականգնել մեր պետության հեղինակությունը միջազգային հանրության շրջանում:

Ձեր կողմից սահմանադրական պարտականությունների կատարումից խուսափելը Ձեզ կդարձնի հակասահմանադրական այս վիճակի պատասխանատուն:

Հ․Գ․ նախորդ իշխանությունների կողմից հալածված բազաթիվ մարդիկ, որոնք այս պահին որպես քաղաքական հալածյալներ ապաստան են ստացել եվրոպական պետություններում, ինձ պարբերաբար հորդորում են վարվել իրենց նման, քանի որ ունեմ դրա համար բոլոր անհրաժեշտ հիմքերը: Բայց ինձ ճանաչողները գիտեն, որ իմ տեսակն ուրիշ է. ես մնալու եմ ու պայքարելու եմ` մինչև Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգի վերականգնումը:

ՀՀ քաղաքացի Արսեն ԲԱԲԱՅԱՆ

 

Լրահոս
Ճգնաժամի թերագնահատումն ամենավտանգավոր սխալն է Արցախում մահացած զինծառայողն Աբովյան քաղաքից էր Կառավարությունը պետք է բացատրություն տա, թե ինչու օրենքը բերեց և ընդունեց. իրենց նշած գաղափարը անհնար է իրագործել. Պատգամավոր «Վրաստանի պայքարը կորոնավիրուսի դեմ անսպասելիորեն հաջող է ընթանում». Foreign Policy Կլինեն գնային տատանումներ, պետք է հանգիստ վերաբերվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել հիվանդանոցից Ծաղկազարդի տոնին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը «Մեդիա պաշտպան»-ը իշխանության ներկայացուցիչներին կոչ է անում չսահմանափակել խոսքի ազատությունը Ապրիլյանում 400 հա-ից էլ քիչ տարածք ենք կորցրել. Սերժ Սարգսյան Հայաստանը կարող է կորոնավիրուսի դեմ պայքարի համար ստանալ ռուսական թեստավորվող վակցինան Ավելի քան կես միլիոն լոնդոնցիներ կարող են վարակված լինել կորոնավիրուսով. «ՏԱՍՍ» ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ ՀՀ պարետը նոր որոշում է կայացրել Ինչպես են այս օրերին ախտահանում Թբիլիսիի փողոցները. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Արցախի զորամասերից մեկում զինծառայող է մահացել Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու նոր դեպքեր են հաստատվել «Ժողովուրդ». Խաբել են. Կորոնավիրուսով վարակված պացիենտները սխալ տեղեկություններ են տվել նախարարությանը Ինչու է կորոնավիրուսի թեմայով ուղերձի ժամանակ Պուտինի ժամացույցը սխալ ժամանակ ցույց տվել ԱՀԿ. Առողջ մարդկանց դիմակներ անհրաժեշտ չեն և պաշտպանություն չեն երաշխավորում ԱՄՆ մեկ դոլարը վաճառվում է 508 դրամ առավելագույն փոխարժեքով Արսեն Թորոսյանը թարմ տվյալներ է հայտնում կորոնավիրուսի վերաբերյալ Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է մեկ միլիոնը. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ «Ես պարզապես ապրում եմ կողքովս անցնող կյանքը». աշխարհի ամենատարեց մարդը 112 տարեկան է Նիկոլ Փաշինյանն ուժը կորցրած է ճանաչել իր որոշումը «Իրատես». Իմքայլականները նեղ շրջանակում ամենևին էլ չեն թաքցնում, որ իշխանությունում ահավոր «բարդակ» է Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն մայրաքաղաքում և որոշ մարզերում «Իրատես». Թեժ խոսակցություն՝ Տիգրան Ավինյանի և Արարատ Միրզոյանի միջև «Իրատես»․ Մահճակալներով կահավորված Մարզահամերգային համալիրի լուսանկարները խուճապ են առաջացրել հասարակության շրջանում «Ժողովուրդ»․ Փոփոխություններ՝ Ընտրական օրենսգրքում «Հրապարակ»․ Մասիս Մայիլյանը հնարավոր է պայքարը չշարունակի՞ «Հրապարակ»․ Արարատի մարզպետը «գույքագրում» է բնակիչներին, Գրիգորյանները՝ օգնում «Փաստ»․ Գազի թանկացումը ավելի կսրի Հայաստանի՝ առանց այն էլ բարդ սոցիալ-տնտեսական իրավիճակը «Փաստ»․ Երբ իշխանության մոտեցումները փոխվում են վարակի տարածումից արագ «Ժողովուրդ»․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ «Հրապարակ»․ Վարակը մեզ ապացուցեց, թե ինչքան անպաշտպան է մարդը բնության առաջ «Ժողովուրդ»․ Ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկ․ ինչ է այն ենթադրում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 3 «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում արձանագրվել է կորոնավիրուսի հետևանքով 76-ամյա կնոջ մահվան դեպք. ԱՆ խոսնակ Պարետատունը լրատվամիջոցներին բաժանում է յուրայինների և օտարների. «Մեդիա պաշտպան» նախաձեռնություն
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan