Իրանի հարավարևմտյան շրջանում 5.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Իրանի հարավարևմտյան շրջանում 5.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Այսօր 5.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հարավարևմտյան շրջանում, տեղեկացնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով իրանական «Թանսիմ» լրատվական կայքին։

Սեյսմիկ ցնցումները զգացվել են Ֆարս նահանգի Շիրազ քաղաքի շրջանում: Հնարավոր տուժաների կամ ավերածությունների մասին դեռևս հաղորդում չի ստացվել:

Միևնույն ժամանակ նշվում է, որ ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մոտ 95 000 բնակչություն ունեցող Քազերուն քաղաքից 38 կմ դեպի արևելք ընկած հատվածում: Օջախը գտնվել է 10 կմ խորությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում