«Հրապարակ». ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտո­նի մրցույթին իշխանությունը որոշել է սաբոտաժ կազմակերպել

«Հրապարակ». ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտո­նի մրցույթին իշխանությունը որոշել է սաբոտաժ կազմակերպել

«ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը հունվարի 31-ին նիստ է նշանակել, օրակարգում բուհի ռեկտորի թափուր պաշտո­նը զբաղեցնելու մրցույթի հարցն է: Սակայն, մեր տեղեկություննե­րով, իշխանությունը, քանի որ չունի նախընտրե­լի թեկնածու, որոշել է սաբոտաժ կազմակերպել:

Հանձնաժողովի որոշ անդամներ կբացակայեն այդ նիստից, և քվորում չապահովելու պատճառով նիստը կտապալվի, և ըստ այդմ՝ ընտրություննե­րը նախանշված ժամկետում չեն կայանա:

Ի դեպ, պատահական չէ, որ Կապանում իր ասուլի­սի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2 տարի բուհերում ռեկտորների ընտրություններ չեն լինելու, կառավարությունը երկու տարով բուհերում ժամանակավոր կառա­վարիչներ է նշանակելու, մինչև կրթական հա­մակարգը բարեփոխեն և ռեկտորների թափուր պաշտոնների համար մրցույթներ հայտարարեն»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում