Անձնական խուզարկությամբ զենք կամ այլ ապօրինի իրեր չեն հայտնաբերվել. Ռուբեն Մելիքյան
28/01/2020 15:35
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, Aysor.am: ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը բերման է ենթարկվել 13:30-ին, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքայանն, ով այս պահին 6-րդ վարչությունում է՝ որպես Նարեկ Մալյանի փաստաբան:
«Նարեկ Մալյանի մոտ եմ՝ ոստիկանությունում։
Ժամը 13:30-ի սահմաններում բերման է ենթարկվել (դիմակավորված աշխատակիցների կողմից, ձեռնաշղթաներով, «ասֆալտին փռելու» եղանակով) ապօրինի զենք պահելու կասկածով։
Անձնական խուզարկությամբ զենք, այլ ապօրինի իրեր չեն հայտնաբերվել։
Սպասում ենք հետագա ընթացակարգին», – գրել է նա։
Ավելի վաղ քաղաքական վերլուծաբան Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է՝ ինչպես են ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանին բերման են ենթարկում դիմակավորված անձինք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում