Իմ առաջ ավտո քաշեցին, Նիկոլի երազած ձևերով ասֆալտին փռեցին. Կոնստանտին Տեր-Նակալյանը ևս դուրս եկավ ոստիկանությունից (Տեսանյութ)

Իմ առաջ ավտո քաշեցին, Նիկոլի երազած ձևերով ասֆալտին փռեցին. Կոնստանտին Տեր-Նակալյանը ևս դուրս եկավ ոստիկանությունից (Տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, Aysor.am: Ես ոչ մի տեսակի զենք չունեմ, լրագրողների հետ զրույցում ասաց «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը՝ դուրս գալով ոստիկանության 6-րդ վարչության շենքից։

««Բլոգնյուզի» խմբագրությունից դուրս էի եկել, որ գայի Մալյանին աջակցելու, իմ առաջ ավտո քաշին, Նիկոլի երազած ձևերով ասֆալտին փռեցին՝ ոչ մի հիմնավորում չբերելով, ասեցին, որ բոլոր հարցերին կպատասխանեն տեղում ու ասացին, որ բերման են եթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով, ինչը զավեշտ է: Ես ոչ մի տեսակի զենք չունեմ», – ասաց նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Տեր-Նակալյանը բերման է ենթարկվել:

Այս պահին ոստիկանության 6-րդ վարչությունում են «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանն ու միաբանության ևս երկու անդամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում