Այս լուսավոր օրը հերյուրանքների չեմ անդրադառնա. Սերժ Սարգսյանը Եռաբլուրում էր

Այս լուսավոր օրը հերյուրանքների չեմ անդրադառնա. Սերժ Սարգսյանը Եռաբլուրում էր

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, 24news.am: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Բանակի 28-րդ տարեդարձի առթիվ մի շարք այլ ՀՀԿ-ականների հետ այցելեց «Եռաբլուր» պանթեոն։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նախագահը շնորհավորեց Բանակի օրվա առթիվ։

«Նախ ուզում եմ սրտանց շնորհավորել մեր զինվորներին ու սպաներին, գեներալներին ու զորահրամանատարներին, մեր քաջարի ազատամարտիկներին ու հայկական բանակի վաստակաշատ վետերեններին, մեր բանակի կայացման գործում շատ մեծ ավանդ ունեցող և մինչև օրս քեֆ-ուրախությամբ իրենց որդիներին բանակ ճանապարհող, անհրաժեշտ պահին կամավորության սկզբունքով մեր բանակի շարքերը համալրող ժողովրդի զավակներին։

Մեր բանակը փառապանծ բանակ է, մեր բանակը հաղթական բանակ է, և անկախ նրանից, որ այս բանակի ձևավորման հենց առաջին օրերից որոշ մարդիկ, այդ թվում՝ դրսի ուժերի թելադրանքով, փորձել են վարկաբեկել մեր բանակը, փորձել են նսեմացնել մեր հաղթանակները, դա նրանց չի հաջողվի․ չի հաջողվի շատ պարզ պատճառով, որովհետև խոշոր հաշվով մեր բանակը ձախողումներ է ունեցել, մարտի դաշտում էն էլ ոչ մեկ անգամ, ապացուցել ունակությունը՝ պաշտպանելու Հայաստանի ժողովրդի, այդ թվում՝ Արցախում ապրող մեր հայրենակիցների անվտանգությունը։

Այս նվիրական օրը մի մաթղանք ունեմ, որ ամուր պահենք հավատը մեր բանակի նկատմամբ։ Սա շատ կարևոր հանգամանք է, և թույլ չտանք, որ մարդիկ ինչ-ինչ նպատակներով փորձեն վարկաբեկել մեր բանակը։

Ես վստահ եմ, որ նաև ձեր օգնությամբ, օժանդակությամբ մեր բանակի հաջողությունները միշտ տեսանելի են լինելու ժողովրդին»,- եզրափակեց Սերժ Սարգսայնը։

Արցախի 7 շրջանների հանձնման վերաբերյալ հարցին, ՀՀ երրորդ նախագահն ասաց, որ այս լուսավոր օրը պետք չէ անդրադառնալ այդ թեմային, և որ հերյուրանքների չի պատասխանում։ Երբ լրագրողն ընդհատեց նրան, Սերժ Սարգսյանը հարցրեց․ «Բայց ինչո՞ւ եք ընդհատում։ Դուք Ձեզ իրավունք եք վերապահում հարց տալ ու ընդհատե՞լ»։ Իսկ երբ լրագրողը ասաց՝ խնդրե՛մ, շարունակե՛ք, Սերժ Սարգսյանը պատասխանեց՝ ցտեսությո՛ւն։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում