Սա արդեն աբսուրդի ժանրից է. ոստիկանապետի պաշտոնակատարից պահանջելու եմ պարզաբանումներ. Ռուբեն Մելիքյան

Սա արդեն աբսուրդի ժանրից է. ոստիկանապետի պաշտոնակատարից պահանջելու եմ պարզաբանումներ. Ռուբեն Մելիքյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, Aysor.am: Ուղղակի ապշած եմ այն իրադարձությունից, որը հենց նոր տեղի ունեցավ, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն՝ անդրադառնալով «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին բերման ենթարկելուն։

«Իմ մոտ կար վստահություն, որ այսօրվա հրահանգը վերաբերել է նաև Նարեկ Սամսոնյանին։ Ես առաջարկեցի Նարեկ Սամսնյանին, որ ինքս իմ մեքենայով հասցնեմ իրեն տուն՝ բակ, ու անմիջապես այդ պահին Նարեկ Սամսոնյանի նկատմամբ էլի բռնի ձևով, էլի դիմակավորված ճանապարհով, նույն ձեռագրով իրականացվեց գործողություն ու նա բերման ենթարկվեց։ Սա արդեն աբսուրդի ժանրից է», – ասաց Ռուբեն Մելիքյանը։

Նա նշեց, որ հիմա նորից գնում է ոստիկանության 6-րդ վարչության մոտ, որտեղ այսօր ամբողջ օրն է անցկացրել և արդեն ոստիկանապետի պաշտոնակատարից պահանջելու է պարզաբանումներ այս իրավիճակի կապակցությամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում