Փորձում են այսպիսի շոուներ կազմակերպելով` հանրության ուշադրությունը շեղել կարևոր խնդիրներից. Հրանտ Մելիք-Շահնարզարյան (տեսանյութ)

Փորձում են այսպիսի շոուներ կազմակերպելով` հանրության ուշադրությունը շեղել կարևոր խնդիրներից. Հրանտ Մելիք-Շահնարզարյան  (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Հետաքրքիրն այն է, որ Նարեկ Սամսոնյանը Ռուբեն Մելիքյանի մեքենայով ուղևորվեց տուն և ոստիկանության աշխատակիցներն այնտեղ էին և իջեցնելուն պես նրան ձերբակալեցին նույն մեթոդներով և բերեցին այստեղ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով Նարեկ Սամսոնյանին բերման ենթարկելու պատճառներին:

«Հատկանշական է այն փաստը, որ ժամեր առաջ այստեղ հավաքված էինք, երբ «Ադեկվադ»-ի տղաներն էին բերման ենթարկվել, Նարեկ Սասոնյանը հայտարարեց, որ ինքը ունի օրինական զենք և ասաց, որ իր մեքենայի մեջ է պահում, հետաքրքիրն այն է, որ մեքենան չի խուզարկվել: Ես գիտեմ, որ զենքն արդեն իր մոտ մի քանի տարի է»,- ասաց նա:

Նա նորից շեշտեց, որ Սամսոնյանի մեքենան չի ստուգվել. «Հիմա եթե ասեն զենքի պատճառով են բերել, կարելի է ենթադրել, որ այդ բացառտրությունը շինծու է ու սա քաղաքական պրոցես է: Միանշանակ սա պայմանավորված է տղաների ակտիվ գործունեությամբ, Փաշինյանի իշխանության և նրա քաղաքական թիմին ուղղված հիմնավորված քննադատություններով, միգուցե նաև շատ կարևոր խնդիրներից հանրության ուշադրությունը շեղելու՝ Փաշինյանի ցանկությամբ: Հանրության ուշադրությունը շեղելու շատ պատճառներ ունի Փաշինյանը»,- ասաց նա:

Հրանտ Մելիք-Շահնազարյանը հորդորեց տրամաբանություն չփնտրել այս ձերբակալություններում: Նա չբացառեց, որ կարող են հետևել այլ ձերբակալումներ ևս. «Փորձում են այսպիսի շուներ կազմակերպելով՝ փախչել խնդիրներից»,- շեշտեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում