Նիկոլ Փաշինյանը մի քանի ուղղություններով կանգնել է այն ականների վրա, որը հենց ինքն է տեղադրել. Կոստանտին Տեր-Նակալյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մի քանի ուղղություններով կանգնել է այն ականների վրա, որը հենց ինքն է տեղադրել. Կոստանտին Տեր-Նակալյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: «Ադեկվադ» միաբանության հիմնադիր անդամ, «Բլոգնյուզ» կայքի հիմնադիր Կոնստանտին Տեր–Նակալյանը մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց, որ իրենց բոլոր ընկերներն արդեն ազատության մեջ են: «Արթուր Դանիելյանը, Գրիգոր Մինասյանը և Ազատ Ադամյանը բերման էին ենթարկվել թմրամիջոցներ պահելու կասկածանքով, ինձ էլի ասֆալտին փռելով բերման էին ենթակել՝ ապօրինի զենք զինամթերք ունենալու կասկածանքով: Այս պահին Արթուր Դանիելյանը հիվանդանոցոմ է և պետք է ստուգումներ անցկացվեն, քանի որ բերման ենթարկելու ընթացքում վնասվածքներ էր ստացել»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ այսօր Ոստիկանության 6-րդ վարչություն են բերման ենթարկվել «ՎԵՏՕ» հասարակական կազմակերպության հիմնադիր, հասարակական գործիչ Նարեկ Մալյանը, «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանն ու միաբանության հիմնադիր անդամ Կոնստանտին Տեր–Նակալյանը, ինչպես նաև այլ անդամներ։

Գնահատելով ստեղծված իրավիճակը՝ Կոստանտին Տեր-Նակալյանն ասաց, որ դժվար է տրամաբանական շղթան գտնել բավականին հիվանդ երևակայություն ունեցող ու բացարձակ ֆիզիկապեսս առողջ վարչապետի գործորողություններում: «Հիշենք, որ պաշտոնավորման ընթացքում վերջին երկու օրերին ամենախորտակիչ իմիջային հարվածի տակ էր հայտնվել Նիկոլ Փաշինյանը և հայտնվել էր իր իսկ մեղքով: Երբ երեկ թվում էր, որ Նիկոլն էլ խայտառակվելու տեղ չունի, մենք տեղեկացանք, որ ասպարեզ նետվեց հետևից գրկված Ալեն Սիմոնյանի թեզը և ինչից հետո ամբողջ ֆեյսբուքը հետևից գրկում էր Նիկոլ Փաշինյանին»,- ասաց նա:

Ըստ նրա՝ ստեղծված ֆոնի ներքո Նիկոլ Փաշինյանը մտածում էր, որ իր իշխանությանը հաշված օրեր են մնացել և այս ձևով բերման ենթարկելով տատանվող մասսայի համար շոու արեց՝ ցույց տալով, որ ինքը ուժեղ է:

«Նիկոլ Փաշինյանը ապրում է՝ «Երկիր-Հայկական ժամանակ» ռեժիմով, որտեղ ցիկլը տևում ուղիղ քսանչորս ժամ և հավատում է, որ ժողովրդի մեծամասնությունն ունի քսանչորս ժամ հիշողություն»,- ասաց նա: Նա նկատեց, որ շատ անտրամաբանական է մտածել, որ Նարեկ Մալյանը, ով տասնյակ տարիներ իրավապահ համակարգում է աշխատել, մոտը ապօրինի զենք պահի և ծիծաղելի համարեց նաև, որ ինքը, լինելով լրատվականի ղեկավար, ևս կարող էր ապօրինի զենք պահել:

«Ես վստահություն ունեմ, որ այս կլոունիդան ու ցիրկը շարունակվելու է և դա արվոմ է նաև նրա համար, որ Նիկոլ Փաշինյանը մի քան ուղղություններով կանգնել է այն ականների վրա, որը հենց ինքն է տեղադրել և հենց այդ ասուլիսին այդ ականները ավելի մոտեցրեց»,-ասաց նա:

Կոստանտին Տեր-Նակալյանը նկատեց, որ վաղը տեղի է ունենալու Մայմերադով- Զոհրաբ Մնացականյան հանդիպումը և Նիկոլ Փաշինյանը հանրության ուշադրությունը փորձում է շեղել Արցախյան հակամարտությոնից: «Վաղը, եթե Նիկոլ Փաշինյանն իր դեղորայքային ճգնաժամից դուրս չգա, գուցե ասֆալին ծեփելով չբավարարվեն: Ոչինչ բացառել այս իշխանությունների պարագայում չի կարելի, առավել ևս, որ կա հոգեբանորեն մոտիվացված հակվածություն նման բռի ճանապարհներով գնալու համար, քանի որ ամբողջ իշխանական թիմը ամբողջ կյանքը մերժված, կատու չլարած մարդիկ են, ում համար կա սակրալ վախ բռնության նկատմամբ»,- ասաց նա և հնարավոր համարեց, որ կիրառված բռնի միջոցները ավելի կսաստկանան:

Նա կոչ արեց, որ Նիկոլ Փաշինյանը առողջության մասին տեղեկանք ներկայացնի նաև հոգեկան առողջության կենտրոնից:

Հիշեցնենք, որ այսօր Ոստիկանության 6-րդ վարչություն են բերման ենթարկվել «ՎԵՏՕ» հասարակական կազմակերպության հիմնադիր, հասարակական գործիչ Նարեկ Մալյանը, «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանն ու միաբանության հիմնադիր անդամ Կոնստանտին Տեր–Նակալյանը, ինչպես նաև այլ անդամներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում