«Փաստ». Փաշինյանն է հրահանգել պաշտոնից ազատել Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Սարկիսովին, նա էլ դիմում է գրել

«Փաստ». Փաշինյանն է հրահանգել պաշտոնից ազատել Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Սարկիսովին, նա էլ դիմում է գրել

«Ինչպես դեռ անցյալ տարի ենք տեղեկացրել, Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Ուշագրավ է, որ այս պաշտոնանկությունը երկար ժամանակ չէր հրապարակայնացվում: Ավելին՝ կային տեղեկություններ, որ նա պաշտոնից ազատվել է շատ ավելի վաղուց: Այս թեմայով մեզ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել:

Ըստ մեր աղբյուրների, այն բանից հետո, երբ մամուլը, այդ թվում՝ «Փաստ» թերթը, սկանդալային տեղեկություններ հրապարակեց Սարկիսովի հետ կապված, այդ մասին իսկույն զեկուցվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը հրահանգել է «երեք օրվա ընթացքում» պաշտոնից ազատել հյուպատոսին:

Դրանից հետո Սարկիսովը, բնականաբար, պաշտոնից ազատվելու դիմում է գրել:

Հիշեցնենք, որ Ուկրաինայում հարուցված քրեական գործի շրջանակներում Սարկիսովի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, և Ուկրաինայի ոստիկանության խնդրանքով Ֆրանսիայի Հանրապետության ազգային ոստիկանությունը համապատասխան հարցում էր ուղարկել Լիոնում ՀՀ հյուպատոսարան: ՀՀ ԱԳՆ-ից մեր հարցմանը պատասխանել էին, որ հարցումը գրավոր չի եղել, այլ Ֆրանսիայի ազգային ոստիկանության ներկայացուցիչն այցելել է Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն և հայտնել, որ ցանկանում է տեսնել գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովին:

Այսինքն՝ այսպես թե այնպես, Սարկիսովը գտնվում է Ուկրաինայի և Ֆրանսիայի ոստիկանության ուշադրության կենտրոնում»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում