«Հրապարակ». Ամուլսարը փրկելու նոր ճանապարհ
29/01/2020 09:47
Նմանատիպ
«Ամուլսարի կամ մետաղական հանքերի հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովն առաջիկա շաբաթվա ընթացքում կհյուրընկալի հնագետների, որոնք ուզում են փաստեր ներկայացնել, որ Ամուլսարի հանքի տարածքը հնագիտական նշանակություն ունեցող վայր է, և միջազգային բազմաթիվ չափորոշիչներով անթույլատրելի է այդ տարածքում հանքի շահագործումը։
Հանձնաժողովի նախագահ Սերգեյ Բագրատյանը մեր լրագրողի հետ զրույցում հաստատել է հնագետների հետ հանձնաժողովում քննարկում ունենալու փաստը՝ նշելով, որ կոնկրետ օրը դեռ հայտնի չէ»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում