Արցախի նախագահը և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հանդիպում են ունեցել
29/01/2020 10:44
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում