AM | RU
USD
EUR
RUB

Ավարտվել է «Պարտեզ» ռեստորանի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ քննվող քրեական գործով 7 մեղադրյալի մասով նախաքննությունը. ՔԿ

 

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են «Պարտեզ» ռեստորանի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի մի շարք հանգամանքներ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ քրեական գործից անջատված թվով 7 մեղադրյալների մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2019 թվականի հունվարի 29-ին` ժամը 01:00-ի սահմաններում, Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչը վերածվել է զինված միջադեպի, որի ժամանակ օգտագործվել են տարբեր տեսակի հրազեն, սուր կտրող-ծակող գործիքներ, լինգեր։ Արձակված կրակոցների հետևանքով հրազենային վնասվածք էր ստացել 8 անձ, որոնցից մեկը՝ Աբովյան քաղաքի բնակիչ Արտաշես Գևորգյանը՝ ծնված 1989թ., ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մահացել էր տեղում, իսկ դեպքից օրեր անց Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացել էր նաև զինված միջադեպի մասնակից 21-ամյա Ջիվան Հարությունյանը:

Մինչդատական վարույթում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների, օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը, միջադեպին մասնակից անձանց շրջանակը. մեղադրանք էր առաջադրվել 22 անձի, որոնք բոլորն էլ Կոտայքի մարզի բնակիչներ են:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ 2019թ. հունվարի 28-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, վիճաբանություն է ծագել ավտոդողերի նորոգման կետի երեք աշխատողների, ովքեր եղբայրներ են, և Աբովյան քաղաքի 1991թ. ծնված բնակչի ու նրա ընկերների միջև, ինչը վերաճել է ծեծկռտուքի, որի ընթացքում կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, վերջիններս աղմկել են, հայհոյել և ոտքերով ու ձեռքերով բռնություն են գործադրել եղբայրների նկատմամբ:

Այնուհետև 28-ամյա երիտասարդը, չհաշտվելով տեղի ունեցածի հետ, կարճ ժամանակ անց իր կողմնակիցների հետ մի քանի ավտոմեքենաներով վերադարձել է ավտոդողերի նորոգման կետ, ապա շարունակելով խուլիգանական գործողությունները՝ դիտավորությամբ ոտքով հարվածել ու կոտրել է մուտքի դռան փականը և հեռացել: Եղբայրներից մեկը, այս մասին իմանալով, կեսգիշերին մոտ կատարվածի մասին տեղեկացրել է իր կողմնակիցներին:

Արդյունքում՝ վիճաբանող կողմերը չնչին առիթն օգտագործելով, իրենց ու կողմնակիցների անձերի ենթադրյալ առավելություններն ու գերակայությունն ընդգծելու, ցուցադրաբար պատասխան տալու, յուրաքանչյուրն իր հերթին հակառակ կողմի մասնակիցների մոտ սարսափ առաջացնելու նպատակով, հեռախոսազանգերի և հանդիպումների միջոցով տեղեկացնելով կատարվածի մասին, հավաքագրել են ապօրինի կերպով ձեռք բերած և պահած մեծաքանակ տարբեր տեսակի հրազեններով, սուր ծակող-կտրող գործիքներով և մետաղյա լինգերով զինված բազմաթիվ մտերիմներ ու կողմնակիցներ:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ երիտասարդներն իրենց բազմաթիվ կողմնակիցների, այդ թվում՝ գործով դեռևս չպարզված անձանց հետ, զինվել են ապօրինի կերպով ձեռք բերած և պահած մեծաքանակ տարբեր տեսակի հրազեններով, սուր ծակող-կտրող գործիքներով և մետաղյա լինգերով, որից հետո կողմերը 2019 թվականի հունվարի 29-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, հանդիպելու շուրջ նախապես ձեռք բերած պայմանավորվածության համաձայն, տարբեր մակնիշի մեկ տասնյակից ավելի ավտոմեքենաներով մեկնել են պայմանավորված վայր՝ «Պարտեզ» ռեստորանի դիմացի հատված, որտեղ դարձյալ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչի ընթացքում վերոհիշյալ անձինք, յուրաքանչյուրն իր հերթին, հայհոյել և աղմկել են, միմյանց նկատմամբ բռնություն գործադրել՝ ապօրինի կերպով ձեռք բերած և իրենց մոտ պահվող «Մակարով» տեսակի թվով 7 ատրճանակներից, «ՏՏ» տեսակի 1 ատրճանակից, «ՊՍՄ» տեսակի 1 ատրճանակից և 2 որսորդական հրացաններից բազմաթիվ կրակոցներ արձակել միմյանց ուղղությամբ, սուր ծակող-կտրող գործիքներով և մետաղյա լինգերով, ոտքերով և ձեռքերով հարվածներ հասցրել միմյանց:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝յոթ մեղադրյալներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ մասի 3-րդ մասի 1-ին կետով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, երեքին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, հինգերորդին` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, վեցերորդին ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, յոթերորդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրանցից երեքի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, մյուսների նկատմամբ կիրառվել են այլ խափանման միջոցներ:

Յոթ մեղաադրյալի մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Մյուս մեղադրյալների, սպանությունների, ապօրինաբար երկու կամ ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու, հիշյալ անձանց հրազենային և այլ բնույթի մարմնական վնասվածքներ պատճառելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, կրելու, խմբի կազմում զենքով և որպես զենք օգտագործվող առարկաներով խուլիգանություն կատարելու դրվագներով, ինչպես նաև գործով դեռևս չպարզված անձանց վերաբերյալ մասով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս
Ադրբեջանում Իրանից ժամանած 4 մարդու հոսպիտալացրել են կորոնավիրուսի կասկածով Այսօրվանից Իրանից Հայաստան կարող են տեղափոխվել միայն ՀՀ այն քաղաքացիները Մի խումբ անձինք զրկվել են վարորդական իրավունքի վկայականից (տեսանյութ) Վեցերորդ մարդն է մահացել Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով Իրանում կորոնավիրուսից մահվան արդեն 12 դեպք է գրանցվել, Իտալիայում՝ յոթ ՀՔԾ-ն կրկին անհեթեթ մեղադրանք առաջադրեց ինձ. Արսեն Բաբայան Դեղատներում բժշկական դիմակներ չկան, եղածն էլ վաճառվում է գնից մի քանի անգամ թանկ (Տեսանյութ) Ամերիաբանկ. օնլայն հաստատումով վարկեր 1000 խոշոր հարկատուների համար Հրայր Թովմասյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Այսօր ՀՀ-ում կորոնավիրուսի դեպք չկա. ԱՆ ներկայացուցիչ Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին տեղի ունեցած միջադեպից հետո հայտնել է զոհի մասին Մենք դեմ ենք մրցույթին, ինչո՞ւ պետք է մրցույթի մասնակցենք և ընկնենք քաշքշուքների մեջ․ հեծանվահրապարակի փոխտնօրեն (տեսանյութ) Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշպանության բանակի հրամանատար Արցախում կան թեկնածուներ, որոնք «դաբրոյով» են մտել ընտրապայքարի մեջ, կամ հույս ունեն այդ «դաբրոն» ստանալ. Վիտալի Բալասանյան Երևանի քաղաքապետարանում տարեսկզբին 25.4 մլն դրամի պարգևավճարներ են բաժանվել Դիվերսիայի վերաբերյալ հայտարարությունները ապատեղեկատվություն են. Արծրուն Հովհաննիսյան Կորոնավիրուսը և իշխանությունների անկարողությունը Բողոքի ակցիա Երևանի քաղաքապետարանի մոտ. Ուղիղ «Համերաշխություն» կուսակցությունը և համանուն շարժումը կոչ են անում չմասնակցել սահմանադրական հանրաքվեին Փաշինյան-Ալիև մյունխենյան բանավեճը ո՛չ կողմերից որևէ մեկի, ո՛չ բանակցությունների շահերից չէր բխում. Կիրո Մանոյան (տեսանյութ) Կորոնավիրուսի մուտքը ՀՀ կանխելու համար Իրանի հետ սահմանը փակելն այս պահին ամենաարդյունավետ քայլն է. համաճարակաբան Հայաստանի և Սլովակիայի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսը. Ուղիղ Հայկական ԶՈՒ-ի պատասխան կրակից հետո ադրբեջանական կրակը դադարել է․ Արծրուն Հովհաննիսյանը՝ Տավուշի կրակոցների մասին (տեսանյութ) «Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով լսումներ՝ ԱԺ-ում. Ուղիղ Մուտք ենք գործում Մեծ Պահքի շրջան․ Գարեգին Բ-ի ուղերձը Ադրբեջանն ուզում է, որ Իդլիբը փոխանակվի Արցախո՞վ. պատերազմը կարող է անսպասելի գալ, ինչպես 2016-ին. Երվանդ Բոզոյան Հայ ժողովուրդը 30 տարի է ինչ փորձում է միապետ կարգել. Արթուր Դանիելյան ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովը. Ուղիղ Վատիկանում Ադրբեջանի իշխանությունները պայքարում են հայ ժողովրդի իմունիտետի դեմ Ադրբեջան-ԵՄ նախապատրաստվող փաստաթղթում Արցախյան հիմնախնդրին վերաբերող հատվածները ՀՀ-ԵՄ համաձայնագրի հետ համադրելի չեն.Արմեն Աշոտյան Երևանյան բնակարանում հայտնաբերվել է բնակչի դին ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2592-ի ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 24 Հնդկաստանում ոսկու խոշոր հանքավայր է հայտնաբերվել Նիկոլ Փաշինյանը եւ Բակո Սահակյանը Զինված ուժերի ղեկավար կազմի մասնակցությամբ անցկացրել են խորհրդակցություն Աշխատանքային խումբ է գործուղվել Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետ Աշոտ Ղուլյանն ու Արարատ Միրզոյանը քննարկել են երկու խորհրդարանների համագործակցությանն առնչվող հարցեր Իտալիայում կորոնավիրուսից մահվան երկրորդ դեպքն է գրանցվել. ԶԼՄ-ներ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan