Վրաստանը դադարեցրել է ավիաչվերթները Չինաստանի հետ

Վրաստանը դադարեցրել է ավիաչվերթները Չինաստանի հետ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: «Վրաստանում կորոնավիրուսի հնարավոր տարածման կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում ժամանակավորապես դադարեցվել են չվերթները Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության հետ»,- Jnews-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը:

Այս մասին արդեն տեղեկացվել է Չինաստանի ավիացիայի վարչությունը և համապատասխան ավիաընկերությունը: Սահմանափակումը գործելու է մինչև ձմեռային սեզոնը ավարտը՝ 2020 թվականի մարտի 29-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում